Հոլիվուդի նոր զույգի` 41-ամյա Ալեքս Ռոդրիգեսի և 47-ամյա Ջենիֆեր Լոպեսի մասին սկսել են խոսել մարտի սկզբին, սակայն միայն այժմ է Ջեյ Լոյի սիրեցյալը խոսել իրենց հարաբերությունների մասին, հայտնում է dress-code.com.ua-ն:
Իր կրքոտ սիրո մասին Լոպեսի նկատմամբ նա պատմել է The View շոուի եթերում: Նրա խոսքերով` իրենք հիանալի են անցկացնում ժամանակը միասին: Նրա կարծիքով՝ Լոպեսը զարմանալի աղջիկ է և կյանքում իր հանդիպած ամենախելացի մարդկանցից մեկը: Նա անհավանական մայր է, սիրում է հասարակ իրեր և առաջին տեղում դնում է ընտանիքը:











































