Friday, 17 07 2026
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ
Թուրքմենստանի նախագահի պատմական այցը Վրաստան
Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Քննարկվել են Կենդանաբանական այգու առյուծի անկման պատճառները
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի գործով նախաքննություն ավարտվել է
Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
Աշոտ Հարությունյանի քանդակները՝ Մանուշյանի անվան պուրակում
16:10
Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին
Կողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15:50
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, հանդիպել Դըկոտինյիի հետ
15:30
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Հայկական ձկնամթերքը հնարավոր է արտահանել ԵՄ. ՍԱՏՄ ղեկավար
15:10
Չինաստանի ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել Թրամփի պնդումներն ԱՄՆ ընտրություններին Պեկինի միջամտության մասին

Նոր մանրամասներ. 22- ամյա կինը պատմել է, թե ինչպես է անկողնու մեջ պառկած ժամանակ սպանել սիրեկանին

Օրեր առաջ մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ Ստեփանավան քաղաքում երիտասարդ կինն անկողնում սպանել է իր հետ ինտիմ հարաբերություններ ունեցող տղամարդուն:  

Ըստ Լոռու մարզի քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Ռուդիկ Մինասյանի մամուլին հայտնած տեղեկությունների՝ սպանությունը կատարվել է անկողնային անհամաձայնություների պատճառով, որոնց հետևանքով էլ տղամարդը ծեծի է ենթարկել կնոջը, վերջինս էլ դանակով հարվածներ է հասցրել նրան:  

«Փաստինֆո»-ին հաջողվել է դեպքից որոշ մանրամասներ պարզել:  

Օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը կատարված հանցագործության մասին իրավապահներին հայտնի է դարձել միայն սեպտեմբերի 1-ին:

Այդ օրը երեկոյան էլ սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Հեղինե Գալստյանը և տվել խոսոտովանական ցուցմունք:   22- ամյա կինը մանրամասն պատմել է, թե ինչպես է անկողնու մեջ պառկած ժամանակ դանակով և կացնով հարվածներ հասցրել 38-ամյա Ալեքսանդր Կլիմովի մարմնի տարբեր մասերին, իսկ նրան սպանելուց հետո դիակը 9-րդ դասարանի աշակերտուհի Աննա Լազարբիձեի հետ տեղափոխել է տանը կից, հանգուցյալին պատկանող արհեստանոցի նկուղ և թաքցրել այնտեղ: Նա նաև մատնացույց է արել արհեստանոցում պահված դիակը, հանցագործության գործիք դանակը և կացինը:  

Ինչ վերաբերում է հանցագործության դրդապատճառներին, ապա Հեղինե Գալստյանն իրաապահներին պատմել է, որ դեպքից շուրջ 2 ամիս առաջ’ հուլիսի սկզբին, Ալեքսանդր Կլիմովն իր ներկայությամբ դանակով սպանել է իր նախկին կնոջը’ Սյուզաննա Հովհաննիսյանին: Նա նաև ասել է, թե իբր սպանված կնոջ դիակը երկուսով թաղել են Լոռու մարզի Գետավան գյուղի գերեզմանատանը:   

Նրա մատնանշած տարածքում, սակայն, իրավապահները դիակ չեն հայտնաբերել: Փոխարենը  Սյուզաննա Հովհաննիսյանը ողջ և առողջ հայտնաբերվել է Դսեղ գյուղում, որտեղ ֆերմայում աշխատելու համար, իր խոսքով, Ստեփանավանից տեղափոխվել է դեռևս հունիսին: Կինը հավաստել է, որ նախկին ամուսինն իրեն երբեւէ դանակով չի սպառնացել, և առավել ևս չի հարվածել:  

Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում