Friday, 24 07 2026
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով. ֆինանսների նախարարություն
Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26
ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկները
60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյանն Արարատի մարզում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը
Ռուս-ադրբեջանական տարաձայնությունները հրապարակայնացման ենթակա չե՞ն
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին

«Օլիգարխները շարունակում են թալանել գյուղացուն»

Հայաստանի ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանն ամեն օր շփվում է գյուղացիների հետ, ովքեր դժգոհ սոցիալական պայմաններից ու մթերվող ապրանքների ցածր գնից՝ ստիպված լքում են գյուղը: Նման մտահոգություն նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով սեզոնային մթերումներից ունեցած գյուղացիների դժգոհություններին:

«Զարմանում եմ, որ շուկայական հարաբերություններում կողմնորոշվում են թվերով, այլ ոչ՝ շուկայական գներով: Անցած տարվա համեմատ բանջարեղենի որոշ տեսակներ թանկացել են 30, մինչև անգամ 100 տոկոսով: Լուրջ խնդիր ունենք հատկապես լոլիկի հետ: Եթե, օրինակ, սմբուկը թանկացել է 30 տոկոսով, ապա լոլիկը՝ մոտ կրկնակի»,- ասաց Հրաչ Բերբերյանը:

Անդրադառնալով գյուղմթերրքի մթերման՝ այս տարի գրանցված բարձր ցուցանիշներին՝ նա հատկանշական համարեց, որ որոշ լրատվամիջոցներ խիստ ուռճացված թվեր են մատուցում հանրությանը: «Կան լրատվամիջոցներ, որոնք, եթե չասենք կաշառված են, ապա գտնվում են որոշ օլիգարխների, արդյունաբերողների ազդեցության ներքո և, բնականաբար, այս հարցում օբյեկտիվ մոտեցում չեն կարող ցուցաբերել: Հայաստանում այս տարի հաջող է եղել հատկապես ծիրանի բերքը: Սակայն այս դեպքում ևս արդյունաբերողները փորձեցին իջեցնել գյուղացու բերքի գինը, թալանել ֆերմերներին: Պարզ է, թե այս կերպ ում ջրաղացին է ջուր լցվում»,- ասաց նա:

Խոսելով խաղողի մթերման ցուցանիշների մասին՝ Հայաստանի ագրարագյուղացիական միության նախագահը նկատեց, որ այս պահի դրությամբ խաղողի մթերման ցուցանիշները չեն գերազանցում անցած տարվա տվյալները: «Քանի որ չկան համապատասխան օրենքներ ու լծակներ, քանի որ գյուղացին օրենքով պաշտպանված չէ, ապա օլիգարխները կշարունակեն թալանել գյուղացուն: Հետևանքն այն է, որ գյուղը դատարկվում է»:

Ամփոփելով՝ Հրաչ Բերբերյանը նկատեց, որ քիչ չեն դեպքերը, երբ գյուղից բացակայողի հողերը վարձակալության հիմունքներով տրվում են մեկ այլ գյուղացու, ով էլ ցանկություն ունենալով ընդլայնել սեփական ցանքատարածությունները՝ ամսավճարով օգտագործում է դրանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում