Saturday, 11 07 2026
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
09:10
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
Լարսը բաց է
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում

Մաքսային միություն և էժան գազ հարաբերակցությունը դեռ անորոշ է

Դեռևս 2 ամիս առաջ, անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության խնդրին` Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասել էր. «Մաքսային միությունը ձեռնտու է այն առումով, որ մենք Ռուսաստանից ներմուծում ենք միջուկային վառելիք և գազ»: Նախարարի այս հայտարարությունն դեռևս այն ժամանակ տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց:

Այսօր արդեն մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը, թերևս կարաված փաստ է: Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ առաջիկայում մեր երկիրն ավելի էժան գազ կարող է ձեռք բերել Ռուսաստանից:

«Փաստինֆո»-ի խնդրանքով պատասխանելով նման հեռանկարի հավանականությանը վերաբերող հարցին՝ «ՀայՌուսԳազարդի»-ի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Շուշան Սարդարյանը դժվարացել է միանշանակ ասել, թե առաջիկայում հնարավոր է գազի գնի վերանայում, թե՝ ոչ: 

«Մաքսային միությանը միանալու հարցը միջկառավարական, միջպետական հարաբերությունների դաշտում է, ինչ վերաբերում է փաստացի այսօրվա մեր գազի ներկրման գնի հարցին, ապա դա առևտրային պայմանագիր է 2 տնտեսավարողների միջև»,- ասել է մեր զրուցակիցը՝ հավելելով. «թե ինչքանով մաքսային միությունը ազդեցություն կունենա, կամ չի ունենա, դա արդեն միջկառավարական, միջպետական հարաբերությունների դաշտում է»:

Նշենք, որ, օրինակ, Ուկրաինային Մաքսային միությանը միանալու դիմաց  Ռուսաստանը պաշտոնական մակարդակով գազի լուրջ զեղչեր է խոստացել: Ըստ ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւի՝ Միասնական տնտեսական տարածքի շրջանակում Ուկրաինայի համար գազի գինը մոտ կլիներ այն սակագնին, որով այն ներկայում վաճառվում է Բելառուսին:

Հիշեցնենք, որ ի տարբերություն մաքսային միությանն անդամակցած Բելառուսի՝ Հայաստան արտահանվող գազի վրա Ռուսաստանը կիրառում է 30 % արտահանման հարկ: Մինչդեռ, այդ միավորին անդամակցելուց հետո, գտնվելով ընդհանուր մաքսային տարածքում՝ մեր երկիրը, թերևս, նույնպես կարող է ազատվել այդ հարկատեսակից: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում