Friday, 03 05 2024
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին
20:40
Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսրայելի գործողության ժամանակը դեռ չի եկել
ԱԺ պատգամավորները «Freedom House»-ի հետ քննարկել են ժողովրդավարության նկատմամբ հիբրիդային գրոհներին դիմակայելու գործիքակազմը
ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեության և տարածաշրջանային հարցեր
20:10
Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարանը, թունավոր ծխի տարածման վտանգ կա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կիրանց բնակավայրից 2500 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք
19:40
Քեմերոնը հայտարարել է, որ Կիևը կարող է բրիտանական զենքերն օգտագործել ՌԴ-ին հարվածելու համար, Կրեմլն արձագանքել է
Նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել Սիսիանի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը
Գեղարքունիքի մարզում ապամոնտաժվել է 2 բենզալցակայան
Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը

Ես իրեն կոչ կանեի՝ գնար Ադրբեջան և փորձեր այնտեղ նման քարոզչություն անել. Վազգեն Մանուկյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ankakh.amի հետ զրույցում անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ Լևոն ՏերՊետրոսյանի հնչեցրած դիրքորոշմանը:

Պարոն Մանուկյան, ի՞նչ կարծիք ունեք Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Լևոն ՏերՊետրոսյանի առաջ քաշած թեզերի մասին, որոնք հնչեցին նրա վերջին երկու հարցազրույցների ժամանակ:

– Հայաստանում տեղի են ունենում ընտրություններ, և մասնակիցներից յուրաքանչյուրը փորձում է ճիշտն ու սուտը ասելով՝ «վերմակն իր վրա քաշել» և համապատասխան տոկոսներ ստանալ: Նույնը վերաբերում է նաև Լևոն Տեր-Պետրոսյանին: Իր ելույթը շատ վտանգավոր եմ համարում մի քանի պատճառով. նախ երկար ժամանակ է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում Ղարաբաղի ոչ անմիջական մասնակցությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի օժանդակությամբ, և նրա ելույթն այս առումով մեր դիրքերը թուլացնում է բանակցային գործընթացում՝ ուժեղացնելով Ադրբեջանի դիրքերը:

Երկրորդ` իր ասածը թուլացնում է մեր ժողովրդի կամքը. պարզվում է՝ միջազգային հանրությունը պետք է լուծի այս հարցը: Այդ դեպքում հասկանալի չէ, թե ինչու ապրիլի 2-ին մեր երիտասարդները գնացին զոհվելու, կամ ինչու մենք պետք է կառուցենք ուժեղ տնտեսություն ունեցող պետություն, ինչու պիտի զարգացնենք մեր բանակը, ռազմարդյունաբերական համալիրը և այլն: Իր ասածից բխում է, որ մենք խաղալիք ենք, մեզանից ոչինչ կախված չէ, և ուրիշներն են լուծելու այս հարցը: Նույնանման հայտարարություններ նա անում էր նաև պատերազմի ժամանակ, և իր «մեղքը» չէ, որ մենք հաղթեցինք:

Երրորդը` իր ելույթից տպավորություն է ստեղծվում, որ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման խոչընդոտը մեր ժողովուրդն է, և Լևոն Տեր-Պետրոսյանը մեր ժողովրդին է փորձում համոզել ինչ-որ հարցում: Ես իրեն կոչ կանեի` գնար Ադրբեջան և փորձեր այնտեղ նման քարոզչությունն անել:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցի լուծմանը, Մադրիդյան սկզբունքներին և նախորդող առաջարկություններին, ես բազմիցս խոսել եմ դրանց մասին և ընտրությունների ավարտից հետո նույնպես պատրաստ եմ մանրամասն խոսել, քննարկել` ասելով, թե ինչն եմ համարում ճիշտ, ինչը` սխալ:

Ընդհանրապես, ցանկացած ընտրական գործընթաց իր մեջ պարունակում է պոպուլիզմի բավականին մեծ դոզա, և ես կարծում եմ, որ Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումը նախընտրական ժամանակահատվածում նպատակահարմար չէ: Պատահական չէր, որ 1996 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ես կոչ արեցի թեկնածուներին, որպեսզի այդ հարցը չդարձնեն քննարկման առարկա, քանի որ պոպուլիզմը դեպի այս կամ այն կողմ շատ վտանգավոր էի համարում մեր պետության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում