Sunday, 05 05 2024
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ

Այս պահին Բեքչյանի սպասումները չեն կարող արդարանալ. Աթեշյանի հայտարարությունը

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ով հակառակ հնչեցվող կոչերի՝ հրաժարվում է լքել Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդի պաշտոնը, հայտարարություն է տարածել` կապված պատրիարքական ընտրությունների առնչությամբ առաջացած տարաձայնությունների հետ:  Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը, իր հայտարարության մեջ Աթեշյանը հայտարարել է, որ թշնամանք չի տածում Պոլս ո Հայոց պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի դեմ, սակայն նրա ակնկալիքները տվյալ պայմաններում չեն կարող արդարանալ: Բացի այդ, պատրիարքարանը հրապարակել է հանդիպման խնդրանքով նահանգապետարան ուղարկած դիմումի պատճենը:

Ներկայացնում ենք Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հայտարարությունն ամբողջությամբ:

«Մեր համայնքի սիրեցյալ զավակներ,

Մեր հավաքական կյանքի ներսում վերստին դիմագրավում ենք դժվարությունների: Պատրիարքական ընտրության գործընթացի ալեկոծումների վրա վերջին օրերին նոր շերտեր ավելացան Հոգևորականների համագումարի կողմից տեղապահի ընտրության փուլում: Մեր համայնքը փակուղում է, և այդ տագնապի հաղթահարումը կախված է մեր բոլորի միասնական ջանքերից:

Շուրջ ինը տարի առաջ Ն.Ա.Տ. Մեսրոպ Բ պատրիարքի անողոք հիվանդության հետևանքով մեր ազգային-եկեղեցական կյանքում միջանկյալ շրջան սկսվեց: Սա այնպիսի անցումային շրջան դարձավ, որը եկավ պարտադրելու իր իսկ ուրույն հավասարակշռությունները: Անցումային շրջանն ալեկոծումներից զերծ պահելու համար անհրաժեշտ էր գտնել հավասարակշռություն, որը կհամընկներ մեր պատրիարքության ավանդույթներին ու նախընթացներին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգ ու կանոններին ու միևնույն ժամանակ մեր պետության սպասումներին: Անտարակույս, կենսական նշանակություն ուներ մեր հա մայնքի անդամների հասունությունը: Այս կացության բարդություններն ու անցումային շրջանի նոր հավասարակշռությունները ձևավորվելու ռիսկերը միշտ նկատի են առնվել մեր կողմից: 2010 թվականին կոչվեցինք պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնին: Այդ թվականից ի վեր, առանց որևէ գնահատանք ակնկալելու, առավելագույն ջանք գործադրեցինք և այդ նուրբ հավասարակշռությունները պահպանելու համար հանձն առանք ամեն տեսակ զոհողություն` ի շահ մեր Եկեղեցու ու համայնքի:

Միջանկյալ այս շրջանն ավարտին հասցնելու նպատակով կատարված բոլոր նախաձեռնություններին ու որոնումներին թեև ընծայեցինք կարևորություն, սակայն երբեք չհեռացանք վերապահությունից: Նույնիսկ պիտակավորվելով որպես «ընտրությունից խուսափող անձ»` երկար տարիներ հանդուրժեցինք և մեր պատրիարքության համար աշխատեցինք ընդհանուր փոխանորդի կարգավիճակով: Այդ պաշտոնի պատասխանատվությամբ անտեսեցինք մաշեցման այն բոլոր փորձերը, որոնք կատարվեցին մեր դեմ: Երկարաժամկետ անձնական հաշվարկներից հեռու լինելով` տվյալ պայմաններում միշտ գերադասեցինք մեր պատրիարքությունը: Այս ամենով ձեզ հետ կիսվում ենք ներկա պահի դժվարության բերումով: Բացարձակապես մեր նպատակը չէ ինքնարդարացումը կամ հին վերքերը քերելը: Գիտակցում ենք, որ ներկա մթնոլորտում մեր վրա շատ ակնկալիքներ կան:

Գերաշնորհ Տ. Գարեգին Սրբազան արքեպիսկոպոս Բեքչյանի դեմ բացարձակապես թշնամաբար չենք տրամադրված ու նրա հանդեպ հարգանք ենք տածում: Մեր անկեղծ ցանկությունն է, որ բոլորն իմանան, որ նոր խնդիրներ հարուցելու նպատակ չունենք: Ցանկանում ենք, որ ժամ առաջ իր ավարտին հասնի այս գործընթացը, որը հյուծել է մեզ: Բամբասանքների առարկա դարձած «Հովակիմ 1461» հիմնադրամից հրաժարվել ենք: Երկրորդական նյութերը թողնում ենք մեր օրակարգից դուրս: Առկա փակուղին հաղթահարելու համար կրկին պետք է զորակցության ու միասնականության մեջ լինենք, սառնարյունությամբ պետք Õ § համբերություն ցուցաբերենք: Տագնապալի այս շրջանն ավարտին հասցնելու համար տոկունություն պետք է ցուցաբերենք, մինչև կձևավորվեն այն նոր պայմանները, որտեղ հակասության մեջ չեն լինի մեր պատրիարքության ավանդույթներն ու նախընթացները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգն ու կանոնները և միևնույն ժամանակ մեր պետության ակնկալիքները:

Այս պահին մեր հիմնական նպատակն է կանխել մեր Պատրիարքարանի ու մեր պետության միջև հնարավոր հակասություն ծագելը: Ներկայում, երբ մեր հավաքական կյանքի ներսում ընդհանուր սպասումի մթնոլորտ է, մեր բոլորիս պատասխանատվությունն է խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են խորացնել առկա խնդիրները: Նախանձախնդրություն ցուցաբերենք, որ լուծման որոնումները մեր համայնքի ու մեր հաստատությունների շրջանակից դուրս չգան: Միասնական ջանքեր գործադրենք ներկա ալեկոծումները հաղթահարելու համար:

Այս պահի դրությամբ անկարելի է թվում Գերաշնորհ Տ. Գարեգին Սրբազան արքեպիսկոպոս Բեքչյանի կողմից մեզ հասցեագրված սպասումների արդարանալը: Ցավով ենք ցանկանում արձանագրել, որ նույն շրջանակում պետք է արժևորվեն նրա կողմից Քյոլնից կատարած նախաձեռնությունները:

Հուսով ենք, որ այս դժվարին շրջանում մեր համայնքի զավակներն առկա խնդիրների լուծման ճանապարհին չպետք է զլանան իրենց աղոթքն ու զորակցությունը հայտնել մեզ: Ձեզ բոլորիդ փոխանցում ենք մեր օրհնությունը:

Բարձրյալ Աստված թող իր անսահման ողորմությամբ լուսավորի մեր ճանապարհը»:

Ի դեպ, Բեքչյանն արդեն հայտնել է, որ, հավանաբար, Ստամբուլ կվերադառնա մարտի 31-ին: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ մտադիր է վերադառնալուց հետո հաստատվել պատրիարքարանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում