Friday, 07 06 2024
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի

Եթե չկա ներքին լայն դիմադրություն

Միջազգային հանրությունը խորհրդարանի ընտրության գործընթացում միարժեքորեն սատարում է ՀՀԿ-ին: Ընդ որում` դա արել է նախորդ բոլոր ընտրություններում։ Դրա ապացույցն է նախօրեին Եվրոպայի ժողովրդական կուսակցության ղեկավար Ժոզեֆ Դոլի զորակցության նամակն է Սերժ Սարգսյանին։

Ասել, թե միջազգային հանրությունը միամիտ է և չի հասկանում, որ իրականում Սարգսյանն ու ՀՀԿ-ն ազատ և արդար ընտրությամբ ընտրվելու շանս չունեն` կլինի թերևս մոլորություն: Արևմուտքը, թերևս, լավ էլ պատկերացնում է թե՛ Հայաստանի ներքին իրողությունները, թե՛ ընտրակեղծարար տեխնոլոգիաների նրբությունները, թե՛ ամեն ինչ, որ կոչվում է ընտրություն Հայաստանում:

Արևմուտքը, թերևս, ամենից լավ գիտի ընտրակեղծարարության տեխնոլոգիաները, որոնք կիրառվել են Հայաստանում ՀՀԿ բացարձակ վերարտադրության համար: Այդ դեպքում ինչո՞ւ է ճանաչում ընտրության այդ արդյունքը, ինչո՞ւ չի հայտարարում, որ ընտրությունը կեղծվել է: Չէ՞ որ այն կեղծվել է, չէ՞ որ ՀՀԿ-ն այս երկրում չի կարող ունենալ այնքան ձայն, որքան վերագրում է իրեն, քանի որ հայ ժողովուրդը գուցե ունի բազմաթիվ արատներ, բայց մտավոր արատը, կարծես թե, խորթ է ժողովրդին:

Պատճառներն, ըստ երևույթին, տարբեր են: Այսինքն` կարող են լինել տարբեր պատճառներ: Օրինակ` միգուցե Արևմուտքը Հայաստանը և ներկայիս հայ հասարակությունը դիտարկում է որպես հետամնաց մի երկիր, որտեղ եթե ընտրությունները ծեծ ու ջարդով, լցոնումներով չեն անցնում, դա արդեն իսկ էական առաջընթաց է, և պետք է, այսպես ասած, նպաստել այդ առաջընթացի ինստիտուցիոնալացմանը: Մյուս պատճառը կարող է լինել այն, որ միջազգային հանրությունը ինչ-ինչ պայմաններ է դրել Հայաստանի իշխանության առաջ և իշխանությանը պարտավորեցրել, որ եթե դրանք ընդունվեն, ապա ընտրությանը կլինի սատարում:

Օրինակ` նախորդ ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրությունից հետո հայտարարում էր, որ Արևմուտքը ընտրությունը ճանաչել է Սերժ Սարգսյանից հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողովի և Ղարաբաղի հարցում զիջումներ կորզելու համար: Իհարկե, նույն Լևոն Տեր-Պետրոսյանը դրանից ընդամենը մի քանի օր առաջ նախընտրական արշավին հայտարարում էր, որ Արևմուտքը այս անգամ առավել խիստ է լինելու, որովհետև «արաբական գարնան» իրադարձությունները միջազգային հանրությանը ստիպել են վերանայել ժողովրդավարական համակարգերի վերաբերյալ վերաբերմունքը և առավել պահանջկոտ լինել ավտորիտար համակարգերի հանդեպ: Բայց այդ մոտեցումը, կարծես թե, բավական հնացած է արդեն:

Բանն այն է, որ Հայաստանի ընդդիմությունն արդեն մի քանի տարի շարունակ կիրառում է այդ հնարքը` հայտարարելով, թե ինքը չունի միջազգային հանրության աջակցությունը, և Հայաստանի վարչակարգը Արևմուտքի մոտ խստագույն գնահատականի և պահանջների չի արժանանում այն պատճառով, որ Արևմուտքը այդ լոյալության դիմաց զիջումներ է ակնկալում Ղարաբաղի հարցում: Այդպես արդեն մոտ տասը տարի, և թերևս կարելի է ասել, որ հանրության համար ընդդիմության այդ բացատրությունները հնացած են և չունեն ազդեցություն հանրային գիտակցության ու պատկերացումների վրա, եթե անգամ դրանք մոտ են իրականությանը կամ ամբողջապես իրական են:

Արևմուտքի վերաբերմունքի մասով հնարավոր պատճառներից մեկն էլ, թերևս, կարող է լինել այն, որ միջազգային հանրությունը պատկերացնելով Հայաստանում հաստատված քրեաօլիգարխիկ համակարգի բնույթը` միևնույն ժամանակ նաև համարում է, որ այդ համակարգը միանգամից քանդելու տարբերակն իրատեսական չէ և պետք է գնալ քայլ առ քայլ: Մյուս տարբերակը գուցե հեղափոխությունն է, ինչը, սակայն, Հայաստանի պարագայում կարող է չդիտվել խրախուսելի` նկատի ունենալով թե՛ համակարգային, թե՛ նաև մի քանի արտաքին գործոններ երկրի ներսում և դրսում: Այսինքն` հեղափոխություն Հայաստանում չեն խրախուսում, իսկ համակարգը քանդելու այլ տարբերակ էլ չեն տեսնում` համարելով, որ չկա դրա համար անհրաժեշտ հզոր ընդդիմադիր հասարակական-քաղաքական ալիք: Այդ իսկ պատճառով Արևմուտքը գերադասում է աշխատել Հայաստանի իշխանության հետ քայլ առ քայլ սկզբունքով` փորձելով համակարգի ապամոնտաժմանը հասնել թել առ թել տարբերակով:

Միարժեք ասել, թե այս իրողություններից հատկապես ո՞րն է Արևմուտքի լոյալ վերաբերմունքի հիմնական պատճառը` թերևս դժվար է: Գուցե ամեն մի պատճառ ունի որոշակի ազդեցություն, գուցե դրանցից մեկն է բացառապես պատճառը այդ վերաբերմունքի: Միգուցե կան նաև այլ պատճառներ, որոնք ստվերային տիրույթում են: Չի բացառվում, օրինակ, որ միջազգային հանրությունը ՀՀԿ-ին տվել է բացարձակ մեծամասնություն ունենալու իրավունք՝ տեսնելով, որ չկա արդյունավետ մրցակից, որպեսզի հետո արդեն ՀՀԿ-ին ներկայացնի այդ մեծամասնությունից բխող խիստ պահանջներ բուն գործունեության առումով: Սակայն այստեղ էական է մեկ այլ հանգամանք: Իսկ ինչո՞ւ ենք մենք սպասում Արևմուտքից: Ի՞նչ է սպասում Արևմուտքից Հայաստանի ընդդիմությունը: Ենթադրենք, որ Արևմուտքը միարժեք մերժում է ընտրությունը ճանաչել և հայտարարում է, որ այն կեղծված է, իսկ իշխանությունն էլ լեգիտիմ չէ:

Ի՞նչ է լինում դրանից հետո: Ի՞նչ է սպասում, օրինակ, ընդդիմությունը: Սպասում է, որ ժողովուրդը միջազգային հանրության այդ գնահատականից հետո լցվելու է փողոց և հեղափոխությո՞ւն անի: Թե՞ զանգվածաբար գալու է ընդդիմության հետընտրական հանրահավաքներին, և դրանք վերածվելու են իշխանափոխության գործիքի: Միջազգային հանրության որևէ վերաբերմունք չի կարող լինել ելակետային: Հայաստանում իրավիճակի փոփոխության համար ելակետային պետք է լինի Հայաստանի հանրության վերաբերմունքը այս կամ այն երևույթի, այս կամ այն քաղաքական ուժի հանդեպ: Եթե չկա այդ ելակետը, ապա արտաքին որևէ վերաբերմունք չի կարող արդյունավետ լինել Հայաստանի պետական և հասարակական շահի տեսանկյունից: Այլ բան է, եթե արտաքին վերաբերմունքը ընդամենը արձագանք է Հայաստանում ներքին որևէ լուրջ գործընթացի, հասարակական դիմադրության իսկապես զանգվածային շարժման, որը մոբիլիզացրել է հասարակության տարբեր շերտերին և խմբերին: Այդ դեպքում արդեն արտաքին գործընկերների վերաբերմունքը այս կամ այն երևույթի վերաբերյալ կարող է լինել նպաստավոր, չի լինի վտանգավոր, քանի որ իրավիճակի վերահսկողությունը Հայաստանի այդ մոբիլիզացված հասարակության ձեռքին է, այսինքն` հրապարակային տիրույթի վրա, հետևաբար արտաքին արձագանքը ևս կլինի այդ տիրույթում կառավարելի:

Մինչդեռ, ներկայումս Հայաստանում չկա այդ մոբիլիզացիան, չկա այդ շարժումը, հետևաբար Արևմուտքի, այսպես ասած, խստապահանջությունը բացարձակապես որևէ նշանակություն չի ունենալու Հայաստանի պետական և հասարակական շահի համար, այլ հակառակը՝ նպաստելու է Հայաստանի իշխանական համակարգի առավել ռուսաֆիկացմանը, քանի որ այդ դեպքում իշխող համակարգը իր դիրքերի հովանավորության համար է՛լ ավելի է խորամուխ լինելու Ռուսաստանի գրկում: Իսկ դրա համակարգային, արժեքային, ավանդութային ազդեցությունը Հայաստանի պետական ու հասարակական կյանքի վրա հասկանալի և հայտնի է բոլորին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում