Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգի նախկին քարտուղար Քերի Լամը կիրակի հաղթել է Հոնկոնգի վարչակազմի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ընտրողների կոլեգիայի ձայների կեսից ավելին: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը:
Պեկինին հավատարիմ Քերի Լամը 777 ձայն է ստացել 1163 վավեր քվեաթերթիկից:
Ընտրություններից կարճ ժամանակ անց Չինաստանի Պետական խորհուրդը պետք է պաշտոնապես նշանակի Հոնկոնգի վարչակազմի նոր ղեկավարին: Նրա երդման արարողությունը տեղի կունենա հուլիսի 1-ին:
Հոնկոնգի բնակիչների մեծ մասը ձայնի իրավունք չունի վարչակազմի ղեկավարի ընտրություններում: