2017 թվականի մարտի 23-ին` ժամը 19.30-ից «Տիգրան Մեծ» հրատարակչությունում մեկնարկել է քվեաթերթիկների տպագրման գործընթացը: Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, վստահված անձինք, այցելուները կարող են տպագրության ողջ ընթացքում տպագրատանը հետևել քվեաթերթիկների տպագրման գործընթացին: