Գերմանիայի իշխանությունները երկրից կարտաքսեն Գերմանիայում ծնված 2 տղամարդկանց, որոնք մեղադրվում են ահաբեկչություն նախապատրաստելու և ԴԱԻՇ-ին համակրելու մեջ: Այդ մասին հայտնում է The Independent-ը:
Տղամարդկանց ձերբակալել են փետրվարին: Նրանց մոտ գտել են հրազեն, մաչետե և ԴԱԻՇ-ի դրոշ:
«Մենք կգործենք մեզ հասանելի միջոցառումների ողջ դաժանությամբ, կարևոր չէ, նրանք Գերմանիայում են մեծացել, թե ոչ»,- այդ կապակցությամբ հայտարարել է Ստորին Սաքսոնիայի ներքին գործերի նախարար Բորիս Պիստորիուսը: