Friday, 10 07 2026
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են

Քոչարյանը տեղ չունի քաղաքական դաշտում (տեսագրություն)

– ԱԺ կողմից ընդունվեց համաներումը, և վստահ եմ, որ քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և մյուսները ազատ կարձակվեն, և կսկսվի իրական երկխոսություն իշխանության և ընդդիմության միջև։ Ինչպե՞ս եք գնահատում երկրում ստեղծված հարաբերությունների այս նոր վիճակը և որքանո՞վ եք հավանական համարում, որ իշխանությունները երբևէ կգնան արտահերթ ընտրությունների շուրջ որևէ բանակցության։


– Այսօր երկրում բավական հետաքրքիր քաղաքական նոր իրավիճակ է, որը ընդդիմության` ՀԱԿ-ի երեք տարիների աշխատանքի արդյունքն է: Այդ երեք տարիները շատ ծանր են եղել բերդերում մեր ընկերների համար, որոնք մինչև առաջիկա հանրահավաքը ազատ կարձակվեն, և մեր երկրում այլևս քաղաքական բանտարկյալներ չեն լինի: Նոր իրավիճակ ստեղծվելու է մայիսի 31-ի հզոր մարդաշատ հանրահավաքից հետո, այն իրականում լինելու է հզոր, որովհետև մարդիկ ակնհայտ տեսնում են հաղթանակի ճանապարհը, և նոր իրավիճակում նոր քաղաքական օրակարգ է ձևավորվելու, որը ոչ միայն նոր, այլ գլխավոր օրակարգն է լինելու: Երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ կա հստակ գործող իշխանություն, թեկուզ ոչ լեգիտիմ, և կա ընդդիմություն` հասարակության աջակցությունը վայելող Կոնգրեսը, և ստեղծված իրավիճակում քաղաքական օրակարգը թելադրում է Կոնգրեսը: Հանրահավաքից հետո երկիրը ապրելու է մեկ օրակարգով` արտահերթ ընտրության, առաջադրված ճանապարհը հետևյալն է` բանակցությունների, երկխոսության միջոցով Կոնգրեսի կողմից կստեղծվի մարդկանց խումբ, որոնք պատրաստ կլինեն նստել սեղանի շուրջ և բանակցել: Թե իշխանությունները ի՞նչ արձագանք կտան այս փուլում` դժվար է գնահատել, բայց ես կարծում եմ, որքան շուտ նստեն երկխոսության, այնքան լավ կլինի ոչ միայն իրենց համար, այլև առաջին հերթին երկրի համար, որովհետև գնալով վատանում է երկրի կացությունը:


– Պարոն Այվազյան, այնպիսի տպավորություն է, որ այս նոր իրավիճակում իրեն ոչ մի տեղ ոչ մի կերպ չի պատկերացնում երկրորդ նախագահը: Ըստ էության, մինչև հիմա նա խնդիր ուներ քաղաքական օրակարգի կարևոր մաս լինել, բայց այս նոր իրավիճակը նրան լուրջ տվայտանքների մեջ է դրել, որի արդյունքը նրա հարցազրույցն է: Այս նոր իրավիճակում, Դուք որտե՞ղ եք տեսնում Ռոբերտ Քոչարյանին: Ի վերջո, հասկանալի է, որ, մեծ հաշվով, քաղաքական այն նոր իրավիճակը, որում մենք հայտնվել ենք, հիմնականում մնում է առաջին երեք նախագահների տիրույթում. ո՞ր քաղաքական ուժերին եք պատկերացնում, որ կսատարեն նրան կամ կլինեն նրա ներկայացուցիչները, օրինակ, ԱԺ-ում: Կարծիք կա, որ այն երրորդ ուժը, որ ձևավորվում է, ինքնաբերաբար հայտնվելու է Ռոբերտ Քոչարյանի շուրջ:


– Կոալիցիոն վերջին հուշագրի ստորագրումից հետո կարծես թե Ռոբերտ Քոչարյանի դիրքերը բավականին թուլացան ոչ միայն ներսում, այլև արտաքին աշխարհում: Ենթադրվում էր, որ նրա հենարանը ԲՀԿ-ն էր, բայց ԲՀԿ կողմից այդ հուշագրի ստորագրումից հետո արտաքին աշխարհը համոզվեց, որ Ռ.Քոչարյանի դիրքերը բավականին թույլ են, և նա միայնակ մարդ է, քաղաքական հենարան չունի: ՀՅԴ-ն չշտապեց իր պաշտպանության տակ առնել Քոչարյանին, պրոցեսը շարունակվեց` մինչև հանկարծ ՀՀԿ առաջնորդը կամ նախագահը, հակառակ իր կուսակիցների, հայտարարեց, որ Մարտի 1-ի էջը փակված չէ: Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը հայտնվեց ցայտնոտի մեջ և ստիպված ինչ-որ բան պետք է աներ և հարցազրույց տվեց: Ես կարծում եմ, որ մոտ ապագայում նա կրկին հարցազրույց է տալու, և եթե այնտեղ ասում է, թե ում հետ է խորհրդակցել Մարտի 1-ը անելուց առաջ, այստեղ ասելու է, թե ում հետ է խորհրդակցել հոկտեմբերի 27 անելուց առաջ և 2004 թվականի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերային «կոլցո» օպերացիան իրականացնելուց առաջ: Ռոբերտ Քոչարյանը տեղ չունի քաղաքական դաշտում: Նա հիմա որոնումների մեջ է, և նրա երազանքը հետևյալն է` թող ինձ հանգիստ թողնեն:


– Պարոն Այվազյան, Մեծ ութնյակի երկրները Ֆրանսիայի Դովիլ քաղաքում ղարաբաղյան հարցի կարգավորման առնչությամբ հայտարարություն ընդունեցին` Սարկոզի-Օբամա-Մեդվեդև ձևաչափով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով: Ինչպե՞ս եք գնահատում կարգավորման ներկա հանգրվանը:


 – Հայաստանյան կողմի բանակցությունները ես համարում եմ բավականին թույլ: Այն ճանապարհը, որ հիմա Կոնգրեսը որդեգրել է, և այն օրակարգը, որ հիմա ձևավորելու է, մեզ հնարավորություն է տալու մեր դիրքերն ավելի ուժեղացնել: Առաջին հերթին Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանում դեմոկրատիայի կղզյակ, այն ճանապարհը, որ մենք բռնել ենք` քաղաքակիրթ ճանապարհով իշխանափոխության, և եթե սա ըմբռնեն գործող իշխանությունները նաև, մենք կհասնենք դրան: Երկրորդ կարևոր կետը այս բանակցություններում այն է, որ իշխանությունները պետք է իրենց թիկունքում ունենան ժողովրդին, միասնական լինեն, ինչին կարելի է հասնել արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով, որի դեպքում կընտրվի նախագահ, որը կլինի ժողովրդի ընտրյալը և կվայելի ժողովրդի վստահությունը: Երրորդ կարևոր պայմանն այն է, որ երկրի զարգացման արմատները գտնվում են ճահճի մեջ, այսինքն` չեն զարգանում և անընդհատ հետընթաց են ապրում, հանապազօրյա հացի խնդիր է առաջանում երկրում, ահագնացող տեմպերով արտագաղթ է, այս պայմաններում երկիրը չի կարող զարգանալ, պետք է արմատները ճահճից մաքրել և պարարտ հողի մեջ դնել: Չորրորդ` հասարակությանը պետք է պատրաստել լուծման, մենք ոչինչ չենք անում հասարակությանը ղարաբաղյան խնդրի լուծման պատրաստելու համար: Այս չորս պայմանների դեպքում մենք կունենանք բավականին հզոր դիրքեր ղարաբաղյան բանակցությունների շրջանակներում, թե ի՞նչ են ուզելու այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, Ռուսաստանի նախագահները` դա այլ խնդիր է: Մենք պետք է կողմնորոշվենք և հասկանանք, թե այդ հարցում ի՞նչ ենք ուզում և ի՞նչ կարող ենք անել:


– Պարոն Այվազյան, մայիսի 31-ին հանրահավաք է նշանակված, ի՞նչ եք կարծում, ամռանը ե՞ւս պետք է շարունակվեն հանրահավաքները, թե՞ երկխոսության ընթացքում հանրային միջոցառումները Կոնգրեսը կբացառի` ամբողջությամբ ուշադրությունը սևեռելով կուլիսային բանակցությունների վրա:

– Այս ընթացքում Կոնգրեսը հասարակության թիկունքում, հասարակությունից գաղտնի որևէ բան չի արել: Ամեն ինչ արվել է հրապարակային և թափանցիկ, և որևէ գաղտնի քայլի Կոնգրեսը չի գնալու: Բանակցությունների ցանկացած կետի վերաբերյալ հասարակությունը տեղյակ է լինելու, անհրաժեշտության դեպքում հասարակությունը հրավիրվելու է հանրահավաք, և խորհրդակցվելու է նրա հետ: Այս բանակցությունների, խորհրդակցությունների ընթացքում մենք պարտավոր ենք օրը 24 ժամ, նույնիսկ քնից երկու ժամ շուտ արթնանալ և 26 ժամ աշխատել, որպեսզի կարողանանք երկիրը այս ծանր վիճակից հանել: Չնայած ես միշտ եղել եմ կոշտ, վճռական գործողությունների կողմնակից, բայց միևնույն ժամանակ, հասկանում եմ, որ երկրի զարգացումը ապահովող ռեալ ճանապարհը սա է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում