Friday, 07 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Նախարարի հայտարարությունը խեղկատակություն էր. ակտիվիստ

Արթուր Սարգսյանի մահվան օրվանից սկսած՝ ի հիշատակ և ի սատարումն «Հաց բերող»-ի ՝ շուրջօրյա հավաքներ, նաև երթեր, նստացույցեր են իրականացվում ՝ մի քանի պահանջով։

Սկզբում ցուցարարները պահանջում էին Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուր պանթեոնում: Այժմ նրանք պահանջում են գլխավոր դատախազի հրաժարականը և քրեական գործ հարուցել դատախազի նկատմամբ, ով միջնորդել է կալանավորել Արթուր Սարգսյանին, և այն դատավորի նկատմամբ, ով հաստատել է միջնորդությունը։ Երրորդ պահանջը՝ արդարադատության նախարարի հրաժարականն էր, որից ցուցարարները հրաժարվել են:

«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում քաղաքացիական ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանն անդրադարձավ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությանը՝ «Հաց բերող» Արթուր Սարգսյանին Եռաբլուր պանթեոնում հուղարկավորելու պահանջի վերաբերյալ: «Եռաբլուրը զինվորական պանթեոն է, այնտեղ հանգչում են մարդիկ, ովքեր զոհվել են մարտական գործողությունների ժամանակ կամ ունեցել են բացառիկ ներդրում բանակաշինության գործում։ Այնտեղ չկան այլ հուղարկավորվածներ։ Որպես պաշտպանության նախարար՝ համարում եմ, որ չի կարելի «Եռաբլուրը» խառնել որևէ այլ թեմայի հետ, անկախ նրանից, թե ինչ հանգամանքեր կան։ Հատկապես երբ կա հարցի քաղաքական բնույթ՝ «Եռաբլուրը» չպետք է քաղաքականացվի»,- հայտարարել էր նախարարը:

Մ. Սարգսյանի գնահատմամբ՝ նախարարի խոսքն անիմաստ է: «Բոլորս էլ գիտենք, որ Արթուրն Արցախյան պատերազմի մասնակցից է, այնտեղ լուրջ վնասվածք է ստացել… Արթուրին Եռաբլուրում հուղարկավորելու պահանջը օրինաչափ էր և իրավաչափ: Ի՞նչ է, պատերազմին մասնակից մարդը զինվորական չէ՞: Նախարարի հայտարարությունը անլուրջ քայլ է, խեղկատակություն»,- նշեց ակտիվիստը:

Քաղաքացիական ակտիվիստի հավաստմամբ՝ Արթուր Սարգսյանին Եռաբլուրում հուղարկավորելու պահանջից հրաժարվելու պատճառն այն էր, որ նրա ընտանիքը համաձայնել է կամ նպատակահարմար է գտել նրան Շահումյանում հուղարկավորել: «Մենք չէինք կարող չհարգել հարազատների որոշումը»,- նշեց ակտիվիստը և հավելեց, որ կարևորը Արթուրի գործը շարունակելն է, Արթուր տեսակը պահպանելն ու նրա գաղափարները տարածելը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում