Ապրիլին Թեհրանում կանցկացվի Սիրիայի հարցով հանդիպում, որը կընթանա փորձագիտական մակարդակով, փակ ռեժիմում։ Այս մասին Interfax-ին հայտնել է Սիրիայում խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին ծանոթ աղբյուրը։
«Թեհրանում հանդիպման մասնակիցները հաստատել են իրենց մասնակցությունը ապրիլի 18-19-ի խորհրդակցություններում։ Դրանք կանցկացվեն երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ռազմական փորձագետների մակարդակով՝ առանց ընդդիմության ներկայացուցիչների մասնակցության»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նա հայտնել է, որ խորհրդակցությունների ժամանակ ծրագրվում է մայիսի 3-4-ի Աստանայի հանդիպման համար ստորագրման պատրաստել անվտանգության հարցերով մի շարք փաստաթղթեր։
Նրա խոսքով՝ այդ փաստաթղթերը վերաբերում են ահաբեկիչների և ընդդիմության տարանջատման քարտեզին և հրադադարի միասնական մշտադիտարկման խմբի մեխանիզմի կիրարկմանը։