Monday, 06 05 2024
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն

Կնպաստի՞ Էրդողանի ռուսաստանյան այցը ՆԱՏՕ-ից Թուրքիայի օտարմանը. Erem news, ԱՄԷ

Թուրքիայում շարունակվում են քննարկումները ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման շուրջ։ Փորձագետները կարծում են, որ շարժվելով այդ ուղղությամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ճնշում է գործադրում ՆԱՏՕ-ի վրա՝ փորձելով դուրս գալ դաշինքի վերահսկողությունից։ Այս մասին Erem news-ում գրում է հոդվածագիր Մուհաննադ Ալ-Հումայդին:

Էրդողանի այցը Մոսկվա ծրագրված է առաջիկա ուրբաթ։ Ուշադրության կենտրոնում կլինեն սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերը, Սիրիայի տարածքում թուրքական ուժերի գործողությունները։ Սակայն ռուս փորձագետները խոսում են սպառազինությունների գնման աննախադեպ գործարքի մասին, ինչը շատ կզայրացնի Թուրքիայի դաշնակիցներին։

Զենքի գործարքներ

Փորձագետները խոսում են այն մասին, որ Էրդողանը Պուտինի հետ կքննարկի «С» սերիայի հրթիռային համալիրների գնման հնարավորությունը։

Ինչպես նշել է ռազմական արդյունաբերության ոլորտի մասնագետ Արդա Մևլյութ Օղլուն, հանդիպման առավել կարևոր արդյունք է հանդիսանում ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը, ինչպես նաև Թուրքիայի մտադրությունը՝ ստանալու ռուսական «С-400» ՀՕՊ համալիրներ։

Թուրքիան նախկինում արդեն նման գործողություններով զայրացրել է ՆԱՏՕ-ին։ Ժամանակին դաշինքը դեմ է հանդես եկել Չինաստանից զենքի գնման գործարքին։

Թվում է, որ Թուրքիայի ազգային անվտանգության համակարգը փոխելու փորձերն այնքան էլ չեն ուրախացնում ՆԱՏՕ-ին և չեն մտնում դեպի արևելք ընդլայնման նրա պլանների մեջ։ Դաշինքը ճնշում է գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա հրաժարվի Չինաստանի հետ հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնման գործարքից 2013 թվականին։

Էրդողանը ստիպված էր հետ կանգնել. ԱՄՆ-ը սկսել էր սպառնալ Թուրքիայի հարավից Patriot համալիրների տեղահանմամբ։ Այսպիսով՝ Էրդողանը ստիպված էր պահպանել դաշնակցային հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։

Արևելյան ուղղությունը

Թվում է, որ թուրքական կառավարությունն իր դիրքորոշմամբ անձամբ է իրեն անկյուն մղել. 2015-ի նոյեմբերին խոցված ռուսական ինքնաթիռը, դրան հաջորդած կոնֆլիկտները և ռուսական խիստ պատժամիջոցները։ Թուրքական կառավարությունը ցանկանում է թերթել Մոսկվայի հետ հարաբերությունների այդ էջը և ամրապնդել հարաբերությունները Արևելքում «աճող տերությունների հետ»։

ԲՐԻԿՍ երկրների առաջնորդների հետ Էրդողանի կապերի ակտիվացումը նույնպես, վերլուծաբանների կարծիքով, հանդիսանում է Թուրքիայի նոր կողմնորոշման արտացոլում։

ԲՐԻԿՍ-ի կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան։ Նրանք բոլորն արագ զարգացող երկրներ են, որոնք զբաղեցնում են երկրագնդի 30 տոկոսն ու Երկրի բնակչության 42 տոկոսը։ Տնտեսության տեսանկյունից նրանք բոլորը միասին զգալիորեն գերազանցում են աշխարհի խոշորագույն տնտեսությանը՝ ամերիկյանին։

Մինչդեռ քաղաքական գործիչներն աջակցում են դեպի Արևելք Թուրքիայի տեղաշարժին, Արևմուտքի փորձագետները հաստատում են, որ Թուրքիան, որը մեծությամբ երկրորդ բանակն ունի հյուսիսատլանտյան դաշինքում, չի կարող գոյատևել առանց Արևմուտքի՝ Ռուսաստանի հետ մերձեցմամբ։ Էրդողանի նոր ձգտումները ոչ այլ ինչ են, քան իր դաշնակիցների վրա ճնշում գործադրելու փորձ՝ քաղաքական դիվիդենտներ ստանալու համար։

Ռուս փորձագետների կարծիքով՝ ռուս-թուրքական մեղրամիսը չի կարող վերածվել լիարժեք միության։ Մոսկովյան համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Կարիմ Գասը հաստատում է, որ Ռուսաստանը ցանկանում է կիրառել իր հարաբերությունները Թուրքիայի հետ ընդամենը որպես գործիք։ Ռուսաստանի իրական մտադրությունը Թուրքիայի հետ ջերմ հարաբերությունները շարունակելը չէ, այլ անվտանգության եվրոպական համակարգի համար մեղրամիսը փչացնելը։

Թուրք վերլուծաբան և ԱԳՆ-ի նախկին ռազմական խորհրդատու Մութեյն Գուրջանի խոսքով՝ Թուրքիան կարծես թե ուսումնասիրում է իրավիճակն Արևմուտքում, թե Ռուսաստանը կարո՞ղ է անվտանգության իր պատկերացումը հարաբերակցել ՆԱՏՕ-ի պատկերացման հետ, սակայն «սիրախաղը» չի վերածվի իսկական միության։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում