Friday, 07 06 2024
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ

Պատերազմը Մոսկվային պետք չէ. Սերգեյ Մարկեդոնով

Ռուսաստանի հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը ընդհանուր կապ չի տեսնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, արտգործնախարարների՝ վերջին օրերի ընթացքում տարբեր երկրներ կատարած կամ առաջիկայում սպասվող այցելությունների միջև:

ՀՀ նախագահը փետրվարի վերջին Բրյուսելում էր, մարտի 8-ին նա պաշտոնական այցով մեկնել է Փարիզ, 14-ին կլինի Մոսկվայում: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մոսկովյան այցելությունից հետո նաև Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն էր գնացել Ռուսաստանի մայրաքաղաքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցելու: Իր հերթին, Ադրբեջանի նախագահը մարտի 5-ին Թեհրանում էր, իսկ 14-ին լինելու է Փարիզում: Բացի այդ, Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, թե Բաքուն ու Մոսկվան փոխանակվելու են պաշտոնական այցերով. Ալիևը կմեկնի Մոսկվա, իսկ Ռուսաստանից Բաքու կգնա կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը: Այս բոլոր զարգացումները, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի մեկնաբանությամբ, չունեն ընդհանուր համատեքստ: Քաղաքագետը հակված չէ այս իրադարձություններում տեսնել որևէ լուրջ նախաձեռնություն՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:

«Օրինակ, պարոն Վյաչեսլավ Վոլոդինը մարտի 3-ին եղավ Երևանում: Նախատեսվում է Լավրովի այցը Երևան: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պիտի գա Մոսկվա: Այս այցը ևս նախապատրաստվում է: Ալիևը մարտի 5-ին Թեհրանում էր, այնտեղ որոշակի հայտարարություններ են արվել, բայց սա նորմալ դիվանագիտական գործընթաց է: Թեհրանում Ալիևն ասաց, որ Իրանը կարևորագույն գործընկեր է Ադրբեջանի համար, դեկտեմբերին Նեթանյահուն էր Բաքվում, և նա հայտարարեց, թե Ադրբեջանի ամենակարևոր գործընկերը Իսրայելն է: Սա նորմալ դիվանագիտական պրակտիկա է: Օրինակ, վերջերս Հայաստանի վարչապետը Վրաստանում էր: Դա ի՞նչ է, նշանակում է, թե Հայաստանը երես է թեքում Ռուսաստանից դեպի Վրաստա՞ն: Ոչ, չի նշանակում: Դա հարևան երկիր է, նրա հետ հարկավոր է շփվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Մարկեդոնովը:

Անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի մոսկովյան այցին և Լավրովի հետ հանդիպմանը՝ քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանի արտգործնախարարը Մոսկվայում խոսել է ավելի շատ դիվանագիտական լեզվով՝ ի տարբերություն Բաքվում իր կողմից արվա ռազմաշունչ հայտարարությունների, որովհետև Մոսկվան թույլ չէր տա շահարկել հնարավոր պատերազմի թեման. «Դա ընդհանրապես պետք չէ և հետաքրքիր չէ Մոսկվային»:

Մարկեդոնովը ղարաբաղյան դիվանագիտական գործընթացում լուրջ առաջընթացի հեռանկար առայժմ չի տեսնում՝ ասելով, որ ներկայումս կողմերը քննարկում են առաջին հերթին սահմանային միջադեպերը, հիմա գլխավոր խնդիրը ոչ թե հիմնախնդրի կարգավորման լավագույն տարբերակը գտնելն է, այլ շփման գծում բռնության աստիճանը նվազեցնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում