Saturday, 11 07 2026
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
09:10
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
Լարսը բաց է
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Նոր աղմուկ սոցապ նախարարության շուրջ. յուրացրել են թաղման նպաստները

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացվող ուսումնասիրությունների ընթացքում ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ 2013-2017թթ. ընթացքում մահացած բազմաթիվ անձանց համար սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից տրամադրվող՝ թաղման համար որպես նպաստ 200.00 0 դրամը ստացել են միևնույն անձինք: Այս մասին  տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից` հավելելով. «Մեկ դեպքում նույն անձը ստացել է 303 մահացածներին հատկացված՝ 60.600.000, մեկ այլ դեպքում 264 անձանց՝ 52.800.000, մյուս դեպքերում 119 անձանց՝ 23.800.000 և 72 անձանց 14.400.000 դրամ գումարները և այլն:

Ուսումնասիրությունների շրջանակներում հանձնարարականներ են ուղարկվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նպաստներ ստացած հիշյալ անձիք տարբեր ժամանակահատվածներում հանդիսացել են միևնույն ՍՊ ընկերության աշխատակիցներ կամ առնչություն են ունեցել նշված ընկերության հետ և ընկերության տնօրենի կազմակերպմամբ ստացված գումարների դիմաց ընկերությունը մատուցել է հուղարկ ավորման ծառայություններ: Պարզվել է, որ նշված ՍՊ ընկերություն 2014թ.-ին ստացվել է շուրջ 29.000.000 դրամ, 2015թ.-ին շուրջ 51.400.000 դրամ, 2016թ.-ին շուրջ 51.000.000 դրամ գումար: Մինչդեռ ընկերության կողմից հարկային մարմիններին հաշվետվություններ է ներկայացվել՝ 2014թ.-ին ընդամենը 8.242.500 դրամի, 2015թ.-ին՝ 6.285.000 դրամի, իսկ 2016թ.-ին՝ 3.007.000 դրամի շրջանառություն մասին: Արդյունքում, ընկերության տարեկան եկամուտները պակաս է հաշվարկվել և հարկային մարմիններ ներկայացվել 2014թ.-ին 20.777.500 դրամ, 2015թ.-ին 45.115.000 դրամ, 2016թ.-ին 49.625.000 դրամ, որի շրջանառության հարկի գումարները և պետությանը պատճա ռված վնասը՝ առանց տուժանքների կազմում է ընդհանուր 5.775.857 դրամ:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում