Friday, 10 07 2026
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր

Նրանք, ովքեր լուրջ հաջողությունների են հասել դրսում, վարչապետի կոչին չեն անսա

«Առաջին լրատվական»-ը վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Սփյուռքին ուղղված կոչի շուրջ զրուցել է «Հայկական վերածնունդ» շարժման Պրահայի մասնաճյուղի ներկայացուցիչ, տնտեսագետ Բագրատ Առաքելյանի հետ:

– Պարոն Առաքելյան, վարչապետ Կարեն Կարապետյանը հրավիրել է Սփյուռքի մեր կառավարիչներին, մշակութային գործիչներին, կրթության և գիտության ոլորտի միջազգային ճանաչում ունեցող հայրենակիցներին մասնակից դառնալ երկրում ընթացող բարեփոխումներին՝ առաջին հերթին կառավարման նոր մշակույթ բերելու, Սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը համահայկական նպատակներին ծառայեցնելու համար: Սա ի՞նչ արձագանք է գտել Չեխիայի հայ համայնքում:

– Առանձնապես որևէ արձագանք չկա այս կոչին: Շատ լավ հիշում եմ նախկինում հնչած նմանատիպ կոչերը՝ թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Արամ Սարգսյանի կարճ վարչապետության ընթացքում: Բոլորն էլ տալիս էին խոստումներ, որ որևէ խնդիր չկա, կարող եք վերադառնալ, երաշխավոր ենք և այլն: Այնպես որ, հիշելով անցյալում հնչած կոչերը, այդ արձագանքը չի նկատվում: Բացի այդ, ցանկացած նման կոչ պետք է հիմք ունենա, իսկ հիմքը Հայաստանի քաղաքական իրավիճակն է, մշակութային մթնոլորտը, և այն նախապայմանները պետք է լինեն, որոնք կարող են վերադարձի հիմք հանդիսանալ: Ցավոք, Հայաստանն այսօր մի երկիր է, որտեղ, ցավոք, քաղբանտարկյալներ կան, ինչը ոչ մեկի համար գաղտնիք չէ, տնտեսական ոլորտում աշխատանքը դժվարացնում է կոռուպցիան և այլն: Իսկ ինչ վերաբերում է մշակութային մթնոլորտին, Հայաստանի այսօրվա այցեքարտը բանդիտական սերիալներն են, որոնք բացի նրանից, որ սովորեցնում են գողական ժարգոն, ուրիշ ոչինչ չեն տալիս: Իսկ նման իրավիճակում, եթե մի պահ հիպոթետիկ ընդունենք, որ բազմաթիվ մշակութային, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ ուզում են վերադառնալ, ի՞նչ կարող է այսօր իրենց առաջարկի Հայաստանը կոռուպցիայից և անճաշակությունից բացի: Հայաստանում այսօր կան մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, գործարարներ, քաղաքական գործիչներ, որոնք խորը արմատներ են թողել, և չեմ կարծում՝ իրենք պատրաստ են իրենց տեղը զիջելու վերադարձողներին: Մի օրինակ բերեմ. Ռուսաստանում իմ շատ լավ ընկերներից մեկը թատերական ռեժիսոր է աշխատում: Ունի իր սեփական թատրոնը, հիմա Ռուսաստանի ակադեմիական թատրոններից մեկի գեղարվեստական ղեկավարն է: Սարոյանի փառատոնի ժամանակ իր ներկայացումների ցանկում ուներ «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործությունը, որոշեց Սարոյանի փառատոնին մասնակցելու հայտ ներկայացնել և ամեն ինչ արեցին, որ նա չգա:

– 2014-ին Դուք ներկա էիք Սերժ Սարգսյանի՝ Չեխիայի հայ համայնքի հետ հանդիպմանը և մեզ այն ժամանակ մանրամասներ հաղորդեցիք, մասնավորապես Սերժ Սարգսյանը դժգոհել էր, որ քիչ են ներմուծում. «Այստեղ մարդիկ կան, որոնք կարող են ներդրումներ անել Հայաստանում, բայց չեն անում»,- ասել էր նա: Նա նաև չէր ժխտել, որ Հայաստանում մենաշնորհ կա, հենց շաքարավազի ներկրման հետ կապված: Արդյոք որևէ փոփոխություն այս երեք տարիների ընթացքում նկատե՞լ է հայ համայնքը, որ գա և ներդրումներ անի:

– Փոփոխությունները, որ փորձում է անել Կարեն Կարապետյանը, նմանեցնում են նրան, տուն են կառուցում՝ առաջինը տանիքը սարքելով, մինչդեռ պատերը չկան: Դրա համար նախ պատերը պետք է կառուցվեն, հետո անցնեն տանիքին: Հայաստանում իրավիճակն այնպիսին է, որ ոչ թե պատերը չեն կառուցվում, այլ հիմքը քանդվում է: Կարեն Կարապետյանը փորձում է անել մի բան, որն անհնար է անել նախորդ քայլը չանելով: Այսինքն՝ եթե լուրջ արմատական փոփոխություններ են ուզում անել, ապա փոփոխությունները պետք է սկսել քաղաքականությունից, պետք է ստեղծել այն հիմնասյուները, որոնց վրա կառուցվում է յուրաքանչյուր նորմալ դեմոկրատական պետություն: Այդ հիմնասյուները ազատ ընտրություններն են, անկախ դատական համակարգը, անկախ մամուլը: Հայաստանում, այո, գոյություն ունեն մի քանի տասնյակ մամուլի կառույցներ, բայց դա մասսայական բնույթ չի կրում, խոսքը միայն համացանցային լրատվամիջոցների մասին է կամ մի քանի տպագիր մամուլի: Իսկ հեռուստատեսությունը, որն անհամեմատ ավելի մասսայական է, չի բարձրացնում ընդդիմադիր գաղափարներ: Իրական ընդդիմության ներկայացուցիչներն էլ այսօր ճաղերի հետևում են:

– Այսինքն՝ վարչապետի այս կոչը որևէ դրական ազդեցություն չի՞ ունենա:

– Նրանք, ովքեր լուրջ հաջողությունների են հասել դրսում, երբեք Հայաստան չեն գա: Հիմա Հայաստանում նրանց առաջարկում են այդ ամենը թողնել, գալ, բայց ի՞նչ է առաջարկվում վերադարձից հետո: Եթե Հայաստան էին վերադառնում Մարտիրոս Սարյանը, Արամ Խաչատրյանը, բոլորս հիշում ենք, նույնիսկ գիտենք, այն ժամանակ Հայաստանում մշակութային դաշտն ազատ էր, հիմա դա լցված է հիմնականում անմակարդակությամբ: Հայաստանը կոռումպացված երկիր է, իսկ տնտեսական ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ է համապատասխան դաշտ, և մինչև այդ դաշտը չստեղծվի, մինչև կոռուպցիոն համակարգը չվերացվի, խոսել ներդրումների մասին, պարզապես անիմաստ է, քանի որ ներդրողն առաջինը, ինչի վրա նայում է՝ արդյոք տնտեսական դաշտը համապատասխանո՞ւմ է ընդունված նորմերին, թե՞ ոչ: Եվ եթե չի համապատասխանում, ձեռքերը լվանում է, և պետք է հնարավորինս ռիսկի գործոնները պակասեցնի: Լուրջ գումար ներդրողը նման խոսքերի չի հավատում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում