Monday, 13 07 2026
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին

Իմ ժողովուրդը ինձ երբեք չի խաբել. Ես միշտ մասնակցել ու հաղթել եմ. Մյասնիկ Մալխասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԿ-ի ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզում առաջադրված ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը։

– Պարոն Մալխասյան, Դուք առաջադրվել եք մի ընտրատարածքում, որտեղ թեժ մրցակցություն է  սպասվում թեկնածուների միջև։ Հատկապես իշխանական թեկնածուները արդեն իսկ ընտրակաշառքի խոստումներ են տալիս, ծեծում մրցակիցներին, իրենց ընկերությունների աշխատակիցներին գրանցում Արագածոտնի մարզում։ Այս պայմաններում ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը։

– Նորմալ եմ գնահատում։ Ես այս ընտրատարածքում միշտ առաջադրվել եմ և հաղթել եմ, իսկ մնացած թեկնածուները, եթե առաջադրվել են, ուրեմն շանս են տեսել։ Բայց բոլորը չէ, որ մրցակցային են։ Այդ ո՞ր օրվանից է Լյովա Խաչատրյանը մրցակցային։ Այ, Ռազմիկ Պետրոսյանը՝ ուրիշ բան։ Նա իմ ընկերն է։

Մյուս թեկնածուներին Ձեզ մրցակիցներ համարո՞ւմ եք։ Թեկնածուներից շատերը ֆինանսական մեծ ռեսուրսների են տիրապետում և այդ ճանապարհով են փորձելու ձայներ ապահովել։

– Մրցակցությունը դա գաղափարական հենքի վրա է։ Ֆինանսական ռեսուրսներ կիրառելը դա մրցակցություն  չի արդեն։ Բայց ես շատ նորմալ եմ պատկերացնում այդ ընտրական պրոցեսը։ Ընտրությունից հետո դուք կտեսնեք արդյունքները և կհասկանաք՝ որ թեկնածուն էր մրցակցային, որը՝ ոչ։ Ես ոչ մի ժամանակում էլ փող չեմ ունեցել, փողի պայքարի մեջ չեմ մտել, բայց միշտ էլ հաղթել եմ՝ 1997 թվականից մինչև 2007 թվականը ես մասնակցել եմ ընտրություններին և պայքարել եմ առանց փողի։ Ես կարծում եմ, որ այնպես չի, որ ժողովուրդն ամբողջությամբ տուրք է տալու փողին։ Ժողովրդի մեջ կան մտածողներ, կա մի զգալի ստվար զանգված, որը ճիշտ կգնահատի և ճիշտ ընտրություն կկատարի։ Ընտրարշավը կսկսվի, ամեն բան պարզ կլինի։ Կգնանք, ժողովրդին մեր ասելիքը կասենք, նրանք էլ իրենց ընտրությունը կկատարեն։ Եթե մարդիկ առողջ բանականություն ունեն, փողին պետք է տուրք չտան։ Արժանապատիվ քաղաքացու կեցվածքով գնան ընտրության՝ առանց փողի։  Արժանապատիվ մարդը չպետք է տուրք տա փողին։ Արժանապատիվ մարդը արժանապատիվ մարդու պետք է ձայն տա, որ ԱԺ-ում արժանապատիվ պատգամավորներ ունենա։ Հակառակ դեպքում ամեն ինչ կփչանա։ Փող բաժանողները, ձայն գնողները նրանք փոքր մարդիկ են։

Պարոն Մալխասյան, որքան էլ բացառեք փողի գործոնը, բայց վերջերս անգամ սոցհարցում էր անցկացվել, որտեղ բավական մեծ տոկոս էր կազմում այն քաղաքացիների թիվը, ովքեր պատրաստվում են քվեարկել ընտրակաշառք վերցնելու պարագայում, սպասում են ընտրակաշառքին։

– Դա ցավալի է, դա ողբերգություն է։ Ուղղակի մեր ժողովրդին հասցրել են սոցիալական մի վիճակի, երբ մարդը մի կողմ դնելով իր արժանապատվությունը՝ վաճառում է իր ձայնը։ Սա մեր ազգի ողբերգությունն է։ Բայց մենք ամեն ինչ պետք է անենք, աշխատենք մեր ժողովրդի մեջ արթնացնել արժանապատիվ քաղաքացու կեցվածքը, քանի որ միայն այդ մարդն է ընդունակ պաշտպանել հայրենիքը, հայրենիքի սահմանները։ Արժանապատիվ մարդն է ունակ ստեղծելու, արարելու։ Արժանապատվությունից զրկված մարդը ոչ մի բանի պետք չէ։ Բայց չպետք է հուսահատվել։ Պետք է գնանք առաջ, տանենք մեր խաչը և հասնենք նրան, ինչին ձգտում ենք։

Իսկ Ռազմիկ Պետրոսյանի հետ ընկերությունը չի՞ խանգարի Ձեզ ընտրություններում։

– Ես ամեն ինչ կանեմ, որ չխանգարի։ Ես ցանկացած իրավիճակից ելք գտնում եմ։ Հիմա էլ պետք է ելք գտնենք, աշխատենք միմյանց չխանգարել, քանի որ մեր ընկերությունը մի օրվա ընկերություն չի։ Մենք պատերազմի միջով ենք անցել, և ընտրությամբ չպետք է խաթարվի մեր ընկերությունը։ Ես իմ մասով ամեն ինչ կանեմ, որ մարդկային, ընկերական հարաբերութունները չխաթարվեն։ Ամեն դեպքում մրցապայքար է, ես վստահ եմ մեր ժողովրդի բանականության վրա։ Մեր ժողովուրդը երբեք ինձ չի խաբել։

Պարոն Մալխասյան, բայց Ապարանում ապարանյան կլանը, այդ հայրենակցական միությունը մեծ ազդեցություն ունի և անհրաժեշտության դեպքում կարողանում է ազդել ապարանցիների վրա։ Թեև այս անգամ Աղվան Հովսեփյանը չի պաշտպանում իր երբեմնի ընկերոջը՝ Լյովա Խաչատրյանին, սակայն անհրաժեշտության դեպքում իրենք կարող են իրավիճակ փոխել։

– Ես չեմ տեսնում իրենց հիմա։ Առանձնապես ակտիվ չեն։ Իրենք էլ են հասկացել, որ գավառական, հայրենասիրական բաներն անցել են արդեն։ Առաջվա ոգևորությունը չկա նրանց մոտ։ Թեև լսել եմ, որ գյուղապետերին հավաքել են, հրահանգներ են տվել, բայց նրանք էլ են ընկել երկու քարի արանքը։ Գյուղապետերի մեջ էլ գիտակից մարդիկ կան, նրանք էլ են ուզում դուրս գալ այդ վիճակից։ Ուղղակի ի պաշտոնե պարտադրված են։ Բայց ամեն ինչ կփոխվի։ Այդ ստերոտիպերը կկոտրվեն։ Ուղղակի ամեն բան միանգամից չի լինի։

– Ընտրակաշառքի խոստումներ, անձնագրային տվյալների հավաքագրման փորձեր արդեն իսկ սկսվե՞լ են  Ձեր մրցակիցների կողմից։

– Ես շփվում եմ այնպիսի մարդկանց հետո, ովքեր այդ կարգի մարդկանց, այդ գործով զբաղվողներին դուրս են շպրտում իրենց տանից։ Չեմ շփվում մարդկանց հետո, որոնք պատրաստ են կաշառք վերցնել, որ իմանամ դրա մասին։ Ես մարդկանց եմ հանդիպում, ովքեր սոցիալապես ծանր վիճակում են, բայց մերժում են կաշառքի բոլոր փորձերը։

Պարոն Մալխասյան, Բազմասեր Առաքելյանը օրերս ծեծի էր ենթարկել նույն տարածքում առաջադրված թեկնածուներից մեկին, ապա գյուղացիներից մեկին, ով բացահայտ ասել էր, որ այլ ուժի է քվեարկելու։ Ձեր կարծիքով՝ նրա այդ ազատությունը, ամենաթողությունը ինչո՞վ է պայմանավորված՝ իշխանության «դաբրոյո՞վ»։

– Անկեղծ ասած, ես ծանոթ չեմ այդ միջադեպերին, չեմ կարող ասել, բայց նման դեպքերը բազմաթիվ են։ Ուղղակի շատ բաների մասին չի բարձրաձայնվում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում