Friday, 10 07 2026
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր

ՀՀԿ-ն էլ չի հակառակվում. իշխանությունը կիսում է ԱՄՆ դեսպանի մտահոգությունները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Պարոն Բաղդասարյան, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը  նշել է, թե իրենց հաղորդումներ են հասնում, որ փորձեր են արվում քվեներ գնել, փորձում են մարդկանցից ճշտել, թե ում են տալու իրենց ձայնը: «Սրանք ընդունելի չեն, ազատ ու արդարացի ընտրությունների մաս հանդիսանալ չեն կարող: Բոլոր կուսակցություններին, ովքեր նման բան են անում, ուզում եմ կոչ անել, որ դադարեցնեն, դա օրինական չէ: Հայաստանի քաղաքացիներն ու ընտրողներն էլ պետք է այս երևույթների մասին փորձեն հաղորդումներ ներկայացնել ՄԻՊ-ին կամ ոստիկանությանը, որպեսզի այս երևույթները չպահպանվեն, որ ընտրությունները արդար անցնեն, թափանցիկ, իսկ դա բոլորի համար լավ կլինի»,- ասել է դեսպան Միլսը: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

– Ես ողջունում եմ դեսպան Միլսի հայտարարությունը: Սա ասում եմ անկեղծ, քանի որ սահմանադրական բարեփոխումներից հետո սկսած գործընթացները պետք է տրամաբանական ավարտին հասցնենք: Այո, պետք է ողջամիտ լինեն բոլոր քաղաքական ուժերը, և գործընթացները, որ նախօրոք ցանկանում են ինչ-որ շահեկան վիճակ ստեղծել կուսակցությունները, արդյունք չեն տալու, լինելու են անարդյունավետ, որովհետև վերջում արդեն իսկ այդ մարդիկ մնալու են քվեախցում  քվեաթերթիկի և իրենց խղճի դիմաց: Եվ, բնականաբար, կոպիտ ասած՝ դրանք արջի ծառայություններ են, շտաբի աշխատողներ կլինեն, ովքեր ուզում են մարդկանցից կորզել  նրանց տրամադրությունները: Պրակտիկան ցույց է տվել, որ շուրջ  80-90 տոկոսը չի համընկնում իրականությանը, և այդ մարդիկ տարբեր մարդկանց, տարբեր քաղաքական ուժերի անուններ են տալիս: Եվ, բնականաբար, մենք ընդունում ենք դեսպան Միլսի հորդորը, և մենք ենք հորդորում մեր քաղաքացիներին, որ քվեարկությունը գաղտնի է, և պաշտպանեն քվեարկության գաղտնիությունը: Շտաբի աշխատողները եթե ուզում են գործ կատարել, կարող են պարզապես ճշտումներ կատարել՝ ովքեր են Հայաստանում, ովքեր են բացակայում, որպեսզի մենք տրամաբանական մոտեցումներն իմանանք և կարողանանք ճիշտ ձևավորել մեր քարոզարշավը: Եվ ես ողջունում եմ դեսպան Միլսի հայտարարությունը:

– Կարեն Կարապետյանի՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցը բավականին աղմուկ է բարձրացրել: Սա ցույց է տալիս, որ ՀՀԿ-ի ներսում իսկապե՞ս լուրջ խմորումներ են:

– Կարեն Կարապետյանն իմ ընկերն է, և ես նրա ասածներում որևէ խմորումների մասին արտահայտություն չէի կարող որսալ, քանի որ եթե լրագրողները կտրտեն նրա ասածները, ամբողջ միտքը դնեն մի կողմ և վերցնեն մի նախադասություն, այդտեղ կարելի է շատ եզրահանգումներ և մեկնաբանություններ անել: Ընդհանուր առմամբ նրա բոլոր մոտեցումները տրամաբանական են, և նա ևս հորդորում է, որ մարդկանց պետք չէ ստիպել, պետք չէ բռնանալ, և մարդիկ պետք է արտահայտեն քաղաքացու ազատ կամքը:

– Շատերը ասում են, որ նա անցել է գրոհի՝ պաշտպանելով նաև վարչապետ Կարեն Կարապետյանին:

– Ես նկատեցի, որ ինքը պաշտպանում է ոչ միայն Կարեն Կարապետյանին, այլև թիմին: Մեր պայքարը թիմային է, մեր նպատակը թիմային հաջողություններն են, և ինձ թվում է, որ Կարեն Կարապետյանը, ես և մնացած բոլորս այդ տրամաբանությամբ ենք մոտենում խնդրին, և մենք պետք է կարողանանք մեր թիմի շահերը պաշտպանել՝ իհարկե, օրենքը տառին համապատասխան:

– Իշխանության ներկայացուցիչ Կարեն Կարապետյանը նաև նշեց, որ այսօր հանրության մոտ կա մեծ դժգոհություն իշխանությունից: Համամի՞տ եք:

– Այո, բա իհարկե այսօր կա դժգոհություն իշխանությունից: Եվ եթե ամեն ինչ իդեալական լիներ, ընդդիմությունն այսօր որևէ քայլ չէր կատարի: Ուրեմն կան դժգոհություններ,  և եթե դժգոհություն չլինի, ընդդիմությունը որտեղի՞ց ձայներ կհավաքի: Եվ պառլամենտում եթե պետք է լինեն մեկ իշխանական և 5-6 ընդդիմադիր քաղաքական ուժեր, ուրեմն կա դժգոհություն իշխանությունից: Մենք ունենք լուրջ բացթողումներ, և մենք պետք է առաջ շարժվենք՝ դաս քաղելով սխալներից, և կարողանանք ստեղծել այն երկիրը, այն ապագան, որը պատկերացնում է մեր հանրությունը մեզ հետ միասին: Կան այդ դժգոհությունները, և ինքը խոսեց դրա մասին:

– Կարեն Կարապետյանը նաև խոսեց ռեյտինգային ընտրակարգին դեմ լինելուց: Ի դեպ, ԲՀԿ-ական պատգամավորները նույնպես նշում են, որ ռեյտինգային ընտրակարգն է ծեծկռտուքի առիթ տալիս: Համամի՞տ եք:

– Առաջին անգամ է նմանատիպ ընտրապայքար կազմակերպվում: Ուշադրություն դարձրեք, որ 90 թվականի Գերագույն խորհրդի ընտրություններից առ այսօր մենք աստիճաբար անցում ենք կատարում դեպի համամասնական ընտրություններ՝ մեծամասնականի քանակը կրճատելով: Սա բավականին լուրջ և ռիսկային քայլ է՝ ամբողջովին վերացնել մեծամասնական համակարգը: Եվ ինձ թվում է՝ սա նախորդ քայլն է, որ հաջորդ անգամ մենք արդեն լիարժեք գնանք միայն կուսակցական ընտրությունների: Այստեղ կա ռիսկային գործոն, և, բնականաբար, ցանկացած թիմի ընտրվողների ձեռք չի տալիս, որ իր թիմակիցը ընտրապայքար ծավալի: Բայց կան տարբեր մոտեցումներ, և յուրաքանչյուր քաղաքական գործիչ՝ բացի թիմի անդամ լինելուց, իրավունք ունի իր անձնական կարծիքը ունենալու: Մեզ մոտ դիկտատուրա չէ, որ եթե քաղաքական ուժը որոշում է մի բան, ուրեմն բոլորը միասնական պետք է այդ կարծիքն ունենան: Մենք դա անում ենք քննարկումների արդյունքում, բոլորն ունենում են իրենց անձնական կարծիքը, բայց երբ որոշում է կայացվում, ընդունելի ենք դարձնում այդ թիմային որոշումը: Եվ նա արտահայտել է անձնական կարծիքը և ոչ թե թիմի կարծիքը:

– ՀՀԿ-ն ընդհանրապես ինչպե՞ս է գնահատում Իշխան Զաքարյանի կատարած աշխատանքը՝ հաշվի առնելով հայտնի սկանդալը շուրջ 700 միլիարդ դրամի կոռուպցիոն ռիսկի մասին, որի պատճառով լարվեցին Իշխան Զաքարյանի և Սերժ Սարգսյանի հարաբերությունները։

– Եթե դուք ակնկալում եք, որ ես պետք է նախորդի մասին քննադատական խոսքեր հնչեցնեմ, այդպիսի բան չի կարող լինել: Կաշխատի նոր ընտրվածը, և մեկ տարի հետո համեմատության դաշտում մենք կանդրադառնանք երկուսին էլ: Մեկին ճանապարհել ենք, մյուսը դեռ չի սկսել աշխատանքը:  Իսկ հայկական բնավորությունը՝ գնացածի հետևից սկսել բամբասել, ես դա չեմ ընդունում: Ես իմ բոլոր խոսքերն ասել եմ այն ժամանակ, երբ նա եղել է  ՎՊ նախագահ: Լինելով ֆրակցիայի ղեկավար՝ ես ԱԺ ամբիոնից արտահայտել եմ իմ կարծիքը և մնում եմ իմ կարծիքին, և մեկ տարի հետո ես համեմատականներ կտանեմ Յոլյանի և Զաքարյանի աշխատանքների միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում