«ԱՄՆ դեսպանը կամ մյուսը ինչ կասեն-չեն ասի` ինչ-որ տեղ ընդունելի եմ համարում, մեզ համար կարևոր է, որ ընտրակաշառքներ չլինեն և մեր ընտրությունները շատ լավ անցնեն: Դա մեր ժողովրդին է անհրաժեշտ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն` անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի` հայաստանյան այն կուսակցություններին ուղղված կոչին՝ զերծ մնալ ընտրողների ձայնը գնելուց:
«Այս պահին ընտրակաշառք չի բաժանվում: Ըստ երևույթին մարդիկ, որոնք պիտի ընտրվեն, հանդիպում են ժողովրդին, տարբեր բաներ են խոստանում, բայց այս պահին որևէ մեկը ընտրակաշառք չի կարող տալ, դեռևս քարոզչությունն էլ չի սկսվել, պետք է ամեն ինչ արվի, որպեսզի այպիսի բան չլինի»,- ասաց ԱԺ նախագահը:
2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ նախագահն նշեց, որ բազմաթիվ քննչական խմբեր են աշխատել ու իրականում չի բացահայտվել, թե ովքեր են կատարել սպանությունները: «Գործը, ես կարծում եմ, փակված չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































