Saturday, 04 05 2024
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ

ՀՀԿ-ն խոստովանեց տապալումը

Հանրապետական կուսակցությունը երեկ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով: Գրավիչ կարգախոս է իհարկե, և կարող է զարդարել ցանկացած պետության ցանկացած ընտրություններ, ցանկացած կուսակցության անունից: Սակայն, ո՛չ Հայաստանի և ո՛չ ՀՀԿ-ի դեպքում: Որովհետև, Հայաստանում ՀՀԿ-ի դեպքում դա ոչ թե կարգախոս է, այլ պարզապես խոստովանություն՝ սեփական կառավարման տապալման խոստովանություն: «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով ընտրությունների է մասնակցում մի կուսակցություն, որը նախորդ համապետական ընտրություններին մասնակցում էր «Առաջ, Հայաստան», «Ապահով Հայաստան» կարգախոսներով: Եվ եթե այսօր կարգախոսը անվտանգությունն ու առաջընթացն է, դա պարզապես նշանակում է, որ տասը տարի շարունակ չի եղել ոչ «առաջ գնացող» Հայաստան և ոչ էլ ապահով Հայաստան, հակառակ դեպքում տասը տարի հետո այդ կարգախոսներով կառավարած կուսակցության նախընտրական կարգախոսը կլիներ բացարձակապես այլ բնույթի և միտված կլիներ բոլորովին այլ թիրախների, քան անվտանգությունն ու առաջընթացը:

Բանն այն է, որ թե՛ անվտանգությունը և թե՛ առաջընթացը Հայաստանի Հանրապետության համար ոչ թե նախընտրական կարգախոս, այլ ուղղակի սովորական առօրյա, կենսակերպ, պարզ իրողություն պետք է լինեին արդեն վաղուց, ըստ էության անկախ պետականության ողջ ընթացքում, որովհետև պատերազմն ու Արցախի հակամարտությունը Հայաստանը բոլորովին վերջերս չէ, որ ստացել է, այլ ունեցել է անկախության հենց սկզբից: Եվ անվտանգության ու առաջընթացի համար պատասխանատու պետք է լիներ այն քաղաքական ուժը, որը իշխանություն է այլևս առնվազն 19 տարի և որի ղեկավարն էլ հանրապետության նախագահն է արդեն 9 տարի, իսկ մինչ այդ եղել է վարչապետ և զբաղեցրել այլ բարձրաստիճան պաշտոններ: Անվտանգությունն ու առաջընթացն այդ ուժը պետք է իրականություն դարձրած լիներ շատ վաղուց, բայց նախընտրական կարգախոս է դարձնում այսօր՝ անկախությունից 25 տարի անց: Բայց նաև պարզ է, թե ինչու:

Որովհետև անցնող տարիներին այդ քաղաքական ուժն ու նրա լիդերները մտահոգվել են միմիայն մի բանով՝ սեփական անվտանգությամբ, բարեկեցությամբ, սեփական ունեցվածքով, հարմարավետությամբ, հոգ են տարել իրենց մերձավորների, յուրայինների, կլանների մասին: Այս ամենը հրաբխի նման ժայթքեց նախորդ տարի ապրիլին, երբ պարզ դարձավ, թե ինչ սարսափելի անդունդի եզրին են հասցրել պետությունը, որը անդունդը գլորվելուց փրկվեց միմիայն իր անառիկ զինվորի ու սպայի սխրանքի, հերոսության, անձնազոհության և այդ զինվորի ու սպայի թիկունքին կանգնած հասարակության, կամավորների շնորհիվ: Ապրիլի պատերազմից հետո ՀՀԿ-ն պետք է խոսեր ոչ թե անվտանգությունից ու առաջընթացից, այլ ամոթից ու խայտառակությունից, իսկ ՀՀԿ-ի նախընտրական կարգախոսը կարող էր լինել միայն մեկը՝ ներողություն հասարակությունից, ներողություն հայ զինվորից ու սպայից, Ապրիլյան պատերազմի զոհերի հարազատներից, ներողություն անվտանգության այն մեղմ ասած թերացումների համար, որոնց բացը լրացվել է թանկ, չափազանց թանկ գնով: Այդ ամենից հետո ՀՀԿ-ի համար ընդհանրապես պետք է անհարմար լիներ նույնիսկ ընտրությանը մասնակցելն ու պետության կառավարման հերթական հայտը ներկայացնելը:

Թեև, ՀՀԿ-ի համար իհարկե տեղի ունեցողը ընտրություն չէ, այլ վերարտադրություն և այդ տեսանկյունից կարգախոսն էլ իհարկե ընտրված է շատ դիպուկ և այժմեական՝ անվտանգություն և առաջընթաց, պարզապես ոչ թե պետության, այլ իշխանության անվտանգություն և իշխանության առաջընթաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում