Friday, 10 07 2026
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ

Վիգեն Սարգսյանը՝ սահմանին տիրող իրավիճակի և Սեյրան Օհանյանի դեմ քրգործ հարուցելու հնարավորության մասին

«Երկար տարիների ընթացքում մեր բանակում բացառված է եղել քաղաքական ռեսուրսի շահարկումը: Իհարկե, պաշտպանության նախարարի քաղաքական ռեսուրսի շահարկումը, նախարարի կուսակցական լինելը մի կողմից թվում է, թե առավելություն է` մյուս կողմից պետք է հասկանանք, որ այն բոլոր խնդիրները, որ կան բանակում, ու չլուծված հարցերը, դրանք ևս կապում են քաղաքական այն կուսակցության հետ, որը ես ներկայացնում եմ: Ես կարծում եմ, որ նախագահի խոսքերը պետք է շատ ուղիղ հասկանալ` բանակում չի լինելու քաղաքական կուսակցությունների զարգացում, ինչպես և եղել է նախորդ ընտրությունների ընթացքում: Իսկ եթե զինվորները որոշեն, որ պաշտպանության նախարարը լավ է կատարում իր աշխատանքը և որոշեն քվեարկել այն կուսակցությանը, որի նախընտրական ցուցակն եմ ես ղեկավարում, դա իրենց քաղաքացիական իրավունքն է»,- լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և հավաստիացրեց. «Բանակը չի ուղղորդվել և չի ուղղորդվի քվեարկության ժամանակ»:

Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, նախարարը չժխտեց, որ լարվածության աճ է նկատվում: «Զինադադարի ցանկացած խախտում, լինի մեծ կամ փոքր, որևէ ձևով չի կարող արդարացվել, որովհետև զինադադարի ռեժիմը սահմանված է միջազգային պարտավորություն հանդիսացող հրադադարի մասին համաձայնագրերով»,- ասաց  Վիգեն Սարգսյանը և ընդգծեց, որ Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի խնդիրն է ապահովել դրանց լիարժեք կատարումը՝ պատասխան գործողություններով, ինչը արվում է:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավոր զինվորներից մեկի բաց նամակին, թե ինքը անուշադրության է մատնված, անգամ իր ծննդյան օրը չեն շնորհավորել, ապա Վիգեն Սարգսյանն ասաց, որ դա իրենց աշխատանքի բացթողումն է. «Մենք պետք է համբերատար ու պատասխանատու վերաբերվենք նման բոլոր դրսևորումներին: Մարդը, որն ունի առողջական լուրջ խնդիրներ, հատկապես, երբ դրանք ձեռք են բերվել մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ, իրավունք ունի անվերապահ պահանջատեր լինելու: Եթե նա սրտնեղում է, մեր աշխատանքի բացթողումն է: Յուրաքանչյուր դեպք մեր ուշադրության կենտրոնում է: Մենք պետք է անենք ավելին»:

Հարցին, թե հնարավո՞ր է,  որ մամուլի լուրերը իրականությանը համապատասխանեն և Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործ հարուցվի չարաշահումների համար, Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ ցանկացած գործունեության մեջ կան ռիսկեր. «Այնտեղ, որտեղ կան մեծ գործառույթներ, բյուջետային հատկացումներ, կան ավելի մեծ ռիսկեր: Բայց ես չեմ կարծում, թե կարող եմ մեկնաբանել՝ քրեական գործի հիմք կա թե չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում