Խրոնիկական հոգնածության համախտանիշը տարածված խնդիր է, որից տառապում է բնակչության 2.6% -ը: Շատ բժիշկներ դա համարում են «ոչ իսկական» հիվանդություն, սակայն ավստրալացի հետազոտողները գրաֆիկորեն ցուցադրել են, որ դա կապված է իմունային բջիջների թերի բջջային ռեցեպտորների հետ: Այդ մասին հայտնում է Clinical Experimental Immunology պարբերականը:
Այդ թերությունը թույլ չի տալից կալցիումի իոններին անհրաժեշտ քանակությամբ թափանցել բջիջների մեջ, խախտելով բջիջների և օրգանների աշխատանքը` ուղեղից մինչև ենթաստամոքսային գեղձ:
Հայտնագործությունը թույլ կտա ախտորոշել և բուժել խրոնիկ հոգնածության համախտանիշը ոչ թե հոգեբանության և հոգեթերապիայի, այլ իմունիտետի խանգարման ոլորտում: Սակայն դա դեռևս վարկած է և կարիք ունի հետագա հետազոտության:








































