Tuesday, 14 07 2026
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը

Արտաշատը՝ նոր մարզպետի, Արգամիկի և «էքս» ոստիկանապետի «ղրդաբում». հին կանոններ՝ «խաղամոլների» համար

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեր գյուղում ես ընտրելու եմ, առայժմ չգիտեմ՝ ում: Չիմանալուս մեղքը իմը չէ: Չեմ կողմնորոշվում: Որքան որ հնարավորություններս ներում են, հետևում եմ ընթացող զարգացումներին առավելապես գյուղի անցուդարձով:

Ինքս «սառած» դաշնակցական եմ: 90-ականներին կուսակցական անցուդարձին բավականին ակտիվորեն մասնակցել եմ: Նույնիսկ հոդվածներ էի տպում կուսակցության այն ժամանակվա թերթերում: Փորձում էի մայրաքաղաքում մասնակից դառնալ կուսակցության գործունեությանը: Շուտ հասկացա, որ ես երևանյան շրջանակներում կուսակցականությամբ զբաղվելու բան չեմ: Հետո  մեծ առումով հասկացա, որ կուսակցությունը մաֆիայի սկզբունքով կառուցված ու ղեկավարվող մարմին է. առաջինը՝ շեֆին, հետո՝ ըստ հիերարխիայի ընտանիքի անդամներին, հետո էլ բան չի մնում, որ մտածեն մյուսների համար: Այդքանով հանդերձ,  մտածում էի, որ անկախ ամեն ինչից՝ ՀՅԴ-ն ազգային կուսակցություն է և Արցախին ու հայապաշտպանությանը վերաբերող հարցերում անսասան է,  ու հատկապես դրանից ելնելով՝ չնայած  որպես դաշնակ «սառած եմ», ընտրություններում ընդամենը քվեարկությամբ սատարում էի ՀՅԴ-ին: Դաշնակցության վերջին տարիների պահվածքից հասկացա, որ այդ հարցում էլ եմ սխալվել:

Հիմա մեր գյուղում նախընտրական   կամպանիան ակտիվորեն ընթանում է: Արդեն գրեթե մեկ շաբաթ է, որ սկսել են ստվերային ցուցակներ կազմել: Գյուղը, լինելով Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, բնականաբար՝ նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանի «ազդեցության ոլորտում» է: Գրիգորյանների դիրքերը այս տարածքի գյուղերում բավականին ամուր են: Բայց, պայմանավորված մի շարք գործոններով, այդ թվում և նրանով, որ Արտաշատի շրջանին շատ մոտ ենք, նախկին մարզպետ ու նաև ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ մեր գյուղում բավականին «հետևորդներ» ունի: Գյուղում գործարար տղաներ էլ կան, և սրանցից մեկը ամիսներ առաջ՝ դեռ Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրերին,  լուրջ պրոբլեմներ էր ունեցել, ընդհուպ մինչև տասնյակ հազարավոր դոլարներ կորցնելու աստիճանի:

Շրջանի հեղինակություն ունեցող տղաների միջնորդությամբ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն օգնել է, խնդիրները լուծվել են բարձր մակարդակով: Հետևաբար Աբրահամյաններն էլ  գյուղում՝ ի դեմս այս տղաների,  դիրքեր ունեն: Հավելեմ, որ գյուղապետն էլ Դաշնակցության անդամ է:

Արդեն մի շաբաթ է, ինչ «Բարգավաճ Հայաստանը» գյուղում շտաբ ունի: Հասկանալի է, որ Արգամիկի շտաբն է: Գրիգորյաններն էլ են շտաբ բացել: Երեկ էլ գյուղապետն է շտաբ բացել  ու իր թեկնածությունն է դրել: Հանձնարարել են, որ դնի:

Մինչ այս ընտրությունները՝ նախորդ ընտրությունների ժամանակ, գյուղապետը, լինելով դաշնակցական, պայմանավորվում էր հանրապետականների հետ, և նրանց տված գումարներով 700-800 ընտրողներից 120-150 ձայնի համար փողը բաժանում էին Դաշնակցության անունից, ապահովում էր դաշնակների համար, 300-350-ը՝ հանրապետականների,  50-100 ձայն էլ թողնում էին մյուսներին: Այս տարի քանի որ ընտրական մեխանիզմը «բարենորոգվել, կատարելագործվել է», բնականաբար՝ Հանրապետական թեկնածուն չի համաձայնի, որ իր փողերով դաշնակներին ձայն ապահովեն, առավել ևս, որ նույն տարածքում հանրապետականներն են իրարից ձայն փախցնելու:

Հանրապետականի շտաբի տղաները, դիտարկմանը, որ Հովիկ Աբրահամյանի անմիջական  օգնությամբ է գյուղի դպրոցը նորոգվել, մանկապարտեզը հիմնովին բարեկարգվել, հավելած, որ Արգամիկն էլ տղաներին ազատել է փորձանքից, պատասխանում են, որ պայմանավորվածություն կա՝ մինչև 150 ձայն տալու են «Բարգավաճին»: Հապա նախկին ոստիկանապետը. հատկապես, որ Հանրապետական կուսակցության մարզային համակարգողն է: Ասում են, որ ինքը իր մարդիկ ունի գյուղում, հեչ որ չէ՝ մի 80-100 ձայն կտանի:

Այստեղ միջանկյալ նշեմ, որ օրերս հանդիպեցի  մտերիմներիցս մեկին, որ այս գործերում կա,  և նա ինձ առաջարկեց, որ պայմանավորվեմ Արտաշատում ապրող իմ բարեկամների հետ, որտեղ ուժեղ են Հովիկ Աբրահամյանի ու Ալիկ Սարգսյանի դիրքերը, որ իրենք գյուղում  հրաժարվեն ինչ-որ մեկից փող վերցնել,  հայտարարեն, որ մաքուր քվեարկություն են անում, դրա դիմաց ինքը մեկ ձայնի համար կփոխանցի  15 հազար դրամ,  ու  քվեարկեն Արայիկ Գրիգորյանի օգտին:

Փաստորեն անխտիր բոլորը բոլորի դեմ են խաղում: Ընդդիմադիրն ու հանրապետականը իրար նույնքան հակառակորդ են, որքան որ երկու հանրապետականները: Մինչ այդ էլ հանրապետականների ու դաշնակցական գյուղապետի միջև խաղի կանոնների հստակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել: Վերջին պահին գյուղապետը, դնելով իր թեկնածությունը, փաստորեն խախտել է պայմանավորվածությունը, ինչը տղաների մոտ լուրջ դժգոհություն է առաջացրել՝ հատկապես, որ դաշնակ գյուղապետը տղաներին տեղյակ է պահել, որ փող է բաժանելու:  Տղաներն էլ նեղացած՝ փոխադարձել են, որ ամեն ձայնի համար  իր տված գումարից 5 հազար ավելի են տալու, բայց չեն թողնելու, որ ինքը ձայն տանի:

Ընկերներիցս մեկը, որ աշխատում է գազի գրասենյակում, պատմում էր, որ իրենց հանձնարարվել է քվեարկել Հանրապետականի և Գրիգորյանի օգտին: Շեֆի տեղակալներից մեկը, որ ընկերոջս մտերիմն է, հետո իր մի քանի մտերիմներին խնդրել էր՝ «հանրապետականի, բայց Ալիկ Սարգսյանի օգտին»:

Շուրջ մեկ տարի առաջ հանրապետության այն ժամանակվա վարչապետ Աբրահամյանը Արարատի մարզի ջրօգտագործողների ընկերության տնօրեն նշանակեց իր նախկին թշնամի, հայտնի Գազի Հովոյի որդուն: Կհիշեք, որ Աբրահամյանները վերջիններիս տաքսիները վառեցին, հետո «ինչ-որ մարդիկ» Հովոյի տան վրա կրակեցին: Մեկ տարի առաջ, ի  նշան հաշտության, Հովիկ Աբրահամյանը Գազի Հովոյի որդուն նշանակեց Արտաշատի ՋՕԸ-ի տնօրեն:  Ստացվում է, որ նույն Հովոն ազգակցական կապեր ունի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ և գործող վարչապետի սանիկն է: Եվ հիմա գերապատվությունը տրվել է  Գրիգորյանին: Մարզի  ոռոգման ջրի համակարգի աշխատակիցներին հանձնարարվել է աշխատել Գրիգորյանի համար: Էներգացանցում Արարատի տարածաշրջանի ղեկավարները ուղղակի կապեր ունեն Գագիկ Ծառուկյանի ու նրա շրջապատի հետ: Այնպես որ՝ այստեղ բարգավաճականները ավելի ամուր դիրքերում են:

Մարզպետն էլ «արջի ծառայություն չմատուցելով»՝ սկսել է ակտիվորեն հանդիպումների հրավիրել գյուղապետերին և տալ համապատասխան հանձնարարականներ, որից հետո կամ առաջ Հանրապետականի մարզային կոորդինատոր Ալիկ Սարգսյանն է իր մոտ հրավիրում կուսակցության պատասխանատուներին, որ դարձյալ հիմնականում նույն գյուղապետերն են, ու ասում, թե ում պետք է ընտրեն: Ընդ որում, բոլորն էլ բոլոր դեպքերում առնվազն գոնե շտաբների միջոցով հասկացնում են, որ գումարը կա, դրա պրոբլեմը չի լինի:  Բոլորի պարագայում է առայժմ շրջանառվում է 10-15 հազարի միջակայքը: Գրեթե ոչ մեկը «ձրի չի խոսում»:  Բոլորն էլ լավ հասկանում են, որ անփող բացառվում է: Եվ ընկերներիցս մեկը, որ մարզի գյուղերից մեկում գյուղապետ է, նման հանդիպումներից մեկի  ժամանակ ուղղակի ակնարկել էր՝ «իսկ գուցե փող չբաժանվի, քարոզչություն անենք, բայց առանց փողի»: Թերևս չէր համարձակվել ասել՝ ժողովրդին վերջնականապես չփչացնենք: Պատմում էր, որ դիմացինը այդպես էլ չհասկացավ, թե ինքն ինչ է  ասում, ու «մի քանի վայրկյան ապշած դեմքիս նայելուց հետո շարունակեց իր խոսքը»:

Հիմա այդքանից հետո ես էլ եմ ապշել, չեմ կողմնորոշվում, թե «ում դեմքին նայեմ, ում ընտրեմ, ով է ավելի արժանավոր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում