Հետազոտողները պնդում են, որ օրական 3 բաժակ թեյը կարող է օգնել մարդկանց ատամները լավ վիճակում պահել և կանխարգելել կարիեսի առաջացումը, հաղորդում է Mail Online-ը:
Հետազոտությունների տվյալների ամփոփումը ցույց է տվել, որ սև թեյն օգնում է 2 տեսակի մանրէների՝ ստրեպտոկոկների և լակտոբակտերիաների դեմ պայքարում: Այս բակտերիաների քանակի բազամացումը ատամնաբույժները կապում են կարիեսի և լնդերի հիվանդության հետ: Առավել արդյունավետ է թեյի ցերեկային չափաբաժինը:
Սև թեյը պայքարում է ատամների էմալը փչացնող մանրէների դեմ, եթե նույնիսկ դրանում շաքարավազ է ավելացված:
Պարզվում է, որ նույն արդյունքն ունի նաև կանաչ թեյը: Բացի այդ, այն օգնում է կանխարգելել բերանի տհաճ հոտը:
Սև և կանաչ թեյերը նաև պայքարում են բորբոքումների և մանրէների բազմանալու դեմ:








































