Saturday, 18 07 2026
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Էրիկը նախկին սիրուհու հետ միանալու համար նրան զրկել է փայծաղից

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Էրիկ Մարգարյանի գործի դատավարությունը:

33-ամյա Էրիկը աշխատել է ՊԲ զորամասում որպես նյութական ապահովման վաշտի վարորդ: Նա կոչումով շարքային է եղել: Էրիկն ամուսնացած է, խնամքին երեք անչափահաս երեխաներ ունի, հանցավոր արարքը կատարել է մի կնոջ նկատմամբ, ում հետ ինտիմ կապի մեջ է եղել 2005-ից մինչև 2010 թվականը:

Ցանկանալով վերականգնել այդ կնոջ՝ Գայանեի հետ ունեցած նախկին կապը, ըստ մեղադրանքի, Էրիկ Մարգարյանը գնացել է նրա տուն՝ ԼՂՀ Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղ:

Գայանեի հետ նա համաձայնության չի եկել, սկսել է ձեռքերով ու ոտքերով ծեծել նրան ու պատճառել է փայծաղի սուբկապսուլյար վնասվածք:

Մի քանի օր հետո Գայանեի փայծաղը հեռացրել են, այսինքն, առաջադրված մեղադրանքի համաձայն, Մարգարյանն իր գործողություններով տուժողի առողջությանը պատճառել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, տուժողը կորցրել է օրգանը՝ փայծաղը:

Էրիկ Մարգարյանն ընդհանուր իրավասության դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Հայտնել Է, որ տուժողի հետ ինտիմ կապի մեջ է եղել մինչև 2010 թվականը: Գայանեն աշխատել է ոմն Վագիֆի խանութում, նրա հետ կապի մեջ է եղել: Իր իմանալով՝ այդ Վագիֆն էր նրան ծեծում:

Վերջին անգամ ինքը Գայանեին տեսել է 2011 թվականի մարտին՝ նրա տան բակում: Գայանեն հայհոյել է իրեն ու պահանջել, որ հեռանա: Դրանից հետո նրան չի հանդիպել, որևէ կապ չի ունեցել: Իմացել է, որ Գայանեին վիրահատել են Վագիֆի կողմից ծեծվելուց հետո:

Տուժող Գայանեն չի հերքել, որ Էրիկի հետ կապ է ունեցել: Հաճախակի վիճաբանել են, ինչի պատճառով իրենց հարաբերությունները վատացել, ապա խզվել են: Էրիկ Մարգարյանի կողմից իրեն անհանգստացնելու, ծեծելու համար նույնիսկ նյութեր են նախապատրաստվել Ստեփանակերտի ռազմական ոստիկանությունում, բայց ինքը ներել է նրան:

Դրանից հետո Էրիկն ալկոհոլ օգտագործած վիճակում մի քանի անգամ եկել է իրենց տուն, առաջարկել է վերականգնել նախկին հարաբերությունները: Ինքն ամեն անգամ մերժել է:

Դեպքի օրն էլ է մերժել, պահանջել է, որ Էրիկը դուրս գա իր տնից: Էրիկը, չհամակերպվելով, վիճաբանել է, ծեծել, իրեն գցել գետնին ու ոտքերով խփել փորին: Հարվածների պատճառով որովայնի շրջանում սուր ցավեր է ունեցել, բայց արտաքին վնասվածք չի եղել, ու ինքը ոչինչ չի ձեռնարկել:

Հաջորդ օրը գնացել է ծնողների տուն, հարազատներին պատմել տեղի ունեցածը: Վախենալով, որ Էրիկը նորից կհայտնվի ու իրեն կծեծի, մոր հետ է վերադարձել իր գյուղ: Բայց առողջական վիճակը կտրուկ վատացել է, իրեն տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղ վիրահատել ու հեռացրել են վնասված փայծաղը:

Տուժողը հայտնել է, որ Էրիկի կողմից ծեծվելու մասին ինքը շատերին է պատմել: Էրիկն իրեն ծեծել է իր երկու անչափահաս երեխաների աչքի առաջ: Կինը պնդել է, որ բացի Էրիկ Մարգարյանից, որևէ մեկն իրեն չի ծեծել ու վնասվածք չի պատճառել:

Երեխաները, որ Կորնիենկո ազգանունն են կրում, պատմել են, որ Էրիկն իրենց տանը ոտքերով ծեծել է գետնին ընկած իրենց մորը: Իրենք վախեցել են, դուրս են եկել այգի ու գիշերը մնացել են այգում: Հաջորդ օրը մայրը գնացել ու տուն է եկել իրենց տատիկի հետ: Մի քանի օր հետո մայրը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց: Երեխաները մի քանի անգամ հարցաքննվել են մանկավարժի ներկայությամբ, վերջինս հայտնել է, որ երեխաներն ամեն անգամ շատ հուզմունքով են վերապրել կատարվածը:

Դատաբժշկական մի քանի փորձաքննությունների եզրակացությունները նույնն են. տուժողի փայծաղի ենթապատյանային հեմատոման, ապա պատռվածքը պատճառվել են սահմանափակ մակերես ունեցող բութ, կոշտ առարկայով, ինչպիսին կարող են լինել բռունցքը, ոտքը: Տուժողի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Փայծաղի այդպիսի վնասվածքի դեպքում տեղի է ունենում արյան դանդաղ կուտակում փայծաղի պատյանի տակ, մինչև որ պատռվածք է առաջանում: Մասնագետները բացառել են, որ փայծաղի վնասվածքը տուժողը ստանար ընկնելու հետևանքով:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել Էրիկ Մարգարյանի մեղքը դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալի խնամքին են 6, 5 և 2 տարեկան երեխաները, և ամբաստանյալն իր ընտանիքի միակ կերակրողն է:

Նման պայմաններում առաջին հերթին հենց ինքը՝ այդ միակ կերակրողը պիտի մտահոգված լիներ ընտանիքի ու երեխաների բարօրությամբ, ոչ թե կողմնակի կանանց իր «իշխանությունն ապացուցեր» ոտքերի տակ գցելով ու փայծաղ պատռելու աստիճան ծեծելով:

Էրիկ Մարգարյանը դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Հօգուտ տուժողի՝ նրանից կբռնագանձվի 130 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում