Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Մի շարք հարցեր Տարոն Մարգարյանին

ՀՀ քաղաքացի Մելինե Ասլանյանը մի քանի հարցերով դիմում է Երևանի քաղաքապետ Տարոն մարգարյանին:

«Տեղեկատվություն ստանալու հարցում Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 27 և 27.1 հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթներով` խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն հետևյալի մասին՝

Նկատելով, որ վերջին ժամանակներում ասֆալտապատվում են բարեկարգ վիճակում գտնվող փողոցները, հատկապես Արշակունյաց և Աբովյան փողոցները, իսկ ահա այդ բարեկարգ փողոցների անմիջական հարևանությամբ գտնվող փողոցները, ինչպես կենտրոն համայնքի, այնպես էլ, և հատկապես, ծայրամասային փողոցները, գտնվում են Երևանի քաղաքապետարանի ծայրահեղ անուշադրության կենտրոնում, ակնկալում և

ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ ներքոգրյալ հարցերի պատասխանները.

1. Ի՞նչ մեխանիզմներով և սկզբունքներով են ընտրվել Աբովյան և Արշակունյաց փողոցները, որոնք ասֆալտապատվում են: Խնդրում եմ ներկայացնել տվյալ փողոցների վիճակի գնահատման ընդունված սկզբունքները և չափորոշիչները՝ տրամադրելով իրավական փաստաթուղթ կամ պաշտոնական որևէ հղում: Ի՞նչ չափանիշներով են որոշվել այդ փողոցների վերանորոգման առաջնահերթությունը:

2. Խնդրում եմ տրամադրել Արշակունյաց փողոցի բարեկարգման աշխատանքների իրականացման ժամանակացույցը ներառելով տեղեկատվություն այն մասին, թե երբ են ավարտվելու բարեկարգման աշխատանքները:

3. Խնդրում եմ տրամադրել Աբովյան և Արշակունյաց փողոցի բարեկարգման ֆինանսական հաշվետվությունը:

4. Խնդրում եմ տրամադրել այն ընկերությունների ցանկը/ընկերության անունը, որոնք/որը իրականացնում են/է Աբովյան և Արշակունյաց փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Արդյո՞ք ասֆալտապատման աշխատանքներն իրականացնող ընկերությունների/ընկերության ընտրությունը իրականացվել է մրցութային կարգով,

4.1.եթե այո (ենթադրվում է), ապա տրամադրել, թե ի՞նչ մեդիա կրիչներով է իրականացվել մրցույթի հայտարարության տարածումը, տրամադրել հայտարարության բովանդակությունը՝ նշելով պաշտոնական հղում, մրցույթի ընթացակարգը, ի՞նչ չափանիշներով են/է ընտրվել վերոնշյալ ընկերությունները/ընկերությունը:

4.2.եթե ոչ, ապա ինչո՞ւ ասֆալտապատման աշխատանքներն իրականացնող ընկերությունների/ընկերության ընտրությունը չի իրականացվել մրցութային կարգով:

5. Ինչո՞ւ Աբովյան և Արշակունյաց փողոցների ասֆալտապատման աշխատանքները չեն իրականացվում այնպես, որպեսզի կաթվածահար չարվի Երևան քաղաքի, և ոչ միայն, երթևեկությունը:

6. Ինչո՞ւ աշխատանքների կատարման ընթացքում չի ապահովվում քաղաքացիների անվտանգությունը:

Մասնավորապես չկան զգուշացնող նշաններ, արգելող պատնեշներ, իսկ երեկոյան ժամերին՝ լույսեր համապատասխան վայրերում: Ընդհանրապես ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության ապահովման մեխանիզմների ինչպիսի՞ կանոնակարգ է գործում: Եվ ո՞վ է պատասխանատու դրա իրականացման համար:

Կանխավ շնորհակալ եմ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում