Wednesday, 08 05 2024
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին
Կառավարությունն այս տարի 7.7 մլրդ դրամ է հատկացրել համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Քաջարանից Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դառնալով 60 կմ. Գնել Սանոսյան
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.1 մլրդ դոլար
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Պուտինի, թերեւս, ամենալուրջ մարտահրավերը
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորանշանակ ԱԳ նախարարին
11:30
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
11:00
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
10:30
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը

Աշխարհը սովորաբար 1 ամիս է տալիս հակամարտությունների ուժային կարգավորմանը. փորձագետ

Ադրբեջանական Day.az կայքին տված հարցազրույցի ժամանակ ռուսաստանյան հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի քաղաքագետ Վլադիմիր Եվսեևն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Համաշխարհային հակամարտությունների փորձը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը սովորաբար մեկ ամսից ավելի ժամանակ չի տրամադրում ռազմական ճանապարհով հակամարտությունների կարգավորմանը: Դրա վառ օրինակն Իսրայելն է, որը փորձում էր ուժային մեթոդով լուծել Գազայի հատվածի խնդիրը: Նույնը չի կարելի ասել Լիբիայի պարագայում, քանի որ դա այլ տիպի խնդիր է:

Ելնելով դրանից` մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական կողմը կարող է գրավել Լեռնային Ղարաբաղի որոշ շրջաններ: Դա մասնավորապես վերաբերում է ցածրադիր շրջաններին: Միևնույն ժամանակ մեկ ամսում անհնար կլինի ամբողջությամբ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Դրա համար էլ խնդիրը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:

Ղարաբաղյան պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը չեզոք դիրք կզբաղեցնի: Ռուսաստանը Գյումրիում ունի ռազմաբազա, և այն որոշակի պարտականություններ է կրում Հայաստանի պաշտպանության առումով: Սակայն այդ բազան որևէ պարտականություն չի կրում` կապված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության հետ:

Ինձ անհանագստացնում է այն, որ Գյումրիի ռուսական բազայում ծառայում են մեծ թվով հայկական ծագում ունեցող զինծառայողներ: Հենց այդ պատճառով էլ բավական բարդ կլինի կանխատեսել, առավել ևս՝ վերահսկել այդ, իբրև թե, ռուս զինծառայողների վարքը` Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում: Դա նույնպես Մոսկվային ստիպում է չեզոք դիրք գրավել պատերազմի վերսկսման պարագայում:

Հնարավոր է, որ հայաստանյան որոշ ուժեր փորձեն Ռուսաստանին ներքաշել զինված հակամարտության մեջ, սակայն ես հուսով եմ, որ Մոսկվան կկարողանա ընդդիմանալ այդ փորձերին, քանի որ դա չի համապատասխանում նրա ազգային շահերին»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ մեկ այլ ռուս փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Անդրեյ Կազանցևը հայտարարել էր, որ պատերազմի վերսկսման դեպքում հակամարտող կողմերը կհայտնվեն մեծ ճնշման տակ: Նա նշել էր, որ, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, այդպիսի հակամարտությունների կարգավորումը կարող է ձգձգվել տասնամյակներով, ինչպես, ասենք, Կիպրոսի պարագայում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում