Tuesday, 14 07 2026
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

«Ժառանգության» հայտարարությունը Կոմիտաս 5-ի շուրջ ստեղծված լարվածության առթիվ

«Ժառանգության» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.

Այսօր Կոմիտասի 5-ի բնակիչները և նրանց աջակցող քաղաքացիական խմբերը և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ակտիվիստները շարունակեցին իրենց պայքարը Կոմիտասի 5 հասցեում իրականացվող ապօրինի շինարարության դեմ: Չհաշտվելով այն հանգամանքի հետ, որ շինհրապարակը պաշտպանող մի քանի տասնյակ ոստիկաններն ու կարմիր բերետավորները թույլ չեն տալիս նրանց խոչընդոտելու ապօրինի շինարարությանը, ի նշան բողոքի նրանք իրականացրեցին ինքնաբուխ խաղաղ բողոքի ակցիաներ փակելով նախ Վաղարշյան, ապա Կոմիտաս փողոցները տարբեր հատվածներում:

Սակայն ոստիկանությունը փոխանակ վերացնելու ժողովրդական դժգոհությն պատճառը՝ ապօրինի շինարարությունը, անհամարժեք և բռնի գործողությունների դիմեց քաղաքացիների հանդեպ, արդյունքում մարմնական վնասվածքներ պատճառելով բազմաթիվ երիտասարդների, այդ թվում աղջիկների: Ապա ժ 16.00-ի կողմերը ավելի քան 30 երիտասարդ ապօրինաբար բերման ենթարկվեց Արաբկիրի ոստիկանություն: Ընթացքում՝ ոստիկանական մեքենաներում նրանցից շատերը ծեծի ենթարվեցին:  

Այդ ընթացքում Կոմիտասի 5-ի բնակիչների ներկայացուցիչները՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ուղեկցությամբ ՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում ներկայացրեցին հաղորդում հանցագործության մասին, ըստ որի կառուցապատողները կոպտորեն խախտել են Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի կողմից Կոմիտասի 5 հասցեում ծառահատումներ իրականացնելու վրա դրված արգելանքը, ինչպես նաև իրականացրել է ապօրինի հողազավթումներ՝ իրեն պատկանող պարսպապատ տարածքից դուրս՝ քանդելով պարիսպը: Ակնհայտ է, որ այս հաղորդումը բավարար է իրավապահ մարմինների կողմից ապօրինի շինարարությունը անհապաղ կասեցնելու համար: Սակայն դրա փոխարեն իրավապահները բռնությունների են ենթարկում այդ ապօրինությունների դեմ պայքարող շրջակա շենքերի բնակիչներին և նրանց սատարող քաղաքացիական և քաղաքական ուժերի ակտիվիստներին:

Մենք խստորեն դատապարտում ենք իշխանությունների հերթական հակաժողովրդական կեցվածքը և ոստիկանության անհամարժեք գործողությունները: Պահանջում ենք այսուհետ զերծ մնալ քաղաքացիների հանդեպ հակաօրինական գործողություններից, պատասխանատվության կանչել ոչ իրավաչափ ուժ կիրառող ոստիկաններին, ինչպեսև կասեցնել երևանցիների շահերը ոտնահարող և բացառապես մի քանի մեծահարուստի և ենթադրաբար՝ նաև պաշտոնյաների հարստացմանն ուղղված Կոմիտաս 5 հասցեում հակաօրինական շինարարությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում