Հնագետներն առաջին անգամ Չինաստանի կենտրոնական մասում՝ Շենսի նահանգում, հայտնաբերել են կոկորդիլոսների ոսկրեր։ Դրանք ավելի քան 2700 տարվա վաղեմություն ունեն։ Այս մասին գրում է China Daily-ն։
Հայտնագործությունը կատարվել է Սիան քաղաքում՝ պեղումների վայրում։ Հնագետների տվյալներով՝ քարանձավում հայտնաբերված ոսկրերը դասվում են Արևմտյան Չժոու արքայատոհմի կառավարման շրջանին։ Արքայատոհմը գոյություն է ունեցել մ.թ.ա 11 դարից մինչև մ.թ 771 թվականը։
Ինչպես նշել են հնագետները, ավելի վաղ կոկորդիլոսների ոսկրեր հայտնաբերվել էին Չինաստանի հարավում, որտեղ կլիման ավելի տաք է։ Ենթադրաբար, ուսումնասիրվող կենտրոնական շրջանում նախկինում մեծ լիճ է եղել, որտեղ ապրել են կոկորդիլոսները։

















































