Tuesday, 14 07 2026
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի

Իջևանցի 3 երեխաների մայրը ոստիկանությանը հայտնել է, որ տասնյակ տղամարդիկ իրեն բռնաբարել են

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ ավարտվել է Մարիաննա Հ.-ի գործի դատական քննությունը:

24-ամյա Մարիաննան միայնակ մայր է, նրա խնամքին 3 անչափահաս երեխաներ կան: Մարիաննա Հ.-ն մեղադրվում էր 4 դրվագ սուտ մատնություն կատարելու համար:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հուլիսի 25-ին Մարիաննա Հ.-ն ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է տվել, թե 2015 թվականի հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը իջևանցի չորս տղամարդիկ՝ Վահագնը, Անդրանիկը, Նորայրը և Արարատը քաղաքի ավագ դպրոցի հարակից տարածքում գտնվող շինությունում իր նկատմամբ բռնություն են գործադրել և բռնաբարել են իրեն:

Բացի այդ, նույն օրը տված բացատրության մեջ Մարիաննա Հ.-ն հայտնել է նաև, որ արդեն հիշատակված Վահագնը նաև հունիսի 20-ի լույս 21-ի գիշերն է նույն շինության մեջ իրեն բռնաբարել…

Մարիաննա Հ.-ն 2016 թվականի  հունվարի 13-ին ոստիկանության Իջևանի բաժնում բացատրություն է տվել, թե իջևանցի Սպարտակ Ս.-ն 2015 թվականի հուլիսի 4-ից մինչև 2016 թվականի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում բնակարան է պարբերաբար տրամադրել իրեն՝ պոռնկությամբ զբաղվելու համար:

2016 թվականի մարտի 29-ին անդադրում  Մարիաննան ոստիկանության նույն բաժնում ևս մեկ սուտ մատնություն է կատարել՝ հաղորդելով, թե արդեն հիշատակված Սպարտակը 2015 թվականի հուլիս ամսին՝ 3 օր շարունակ, իր տանը իջևանցի Ավետիքի ու երկու անծանոթ տղամարդկանց հետ իր նկատմամբ բռնություն է գործադրել, ու չորսով իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ են ունեցել իր հետ:

Մարիաննայի մատնանշած անձանց նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, քրեական գործեր են հարուցվել, նախաքննություն է ընթացել…

Բայց ի վերջո հաստատվել է, որ Մարիաննան չի բռնաբարվել, եթե սեռական հարաբերություններ ունեցել է տարբեր տղամարդկանց հետ, ապա՝ իր կամքով, դրա համար նրան բռնության ենթարկելու անհրաժեշտություն չի եղել…

Ընդհանուր իրավասության դատարանում Մարիաննա Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մեղսագրված բոլոր չորս դրվագներով: Գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Մարիաննայի խնամքին են 2011, 2014, 2016 թվականներին ծնված մանկահասակ երեխաները: Մարիաննան, ըստ դատական ակտի, մանկուց հաշմանդամ է, տառապում է գլխուղեղի որոշակի ախտահարմամբ, ունի մտավոր հետամնացություն, վարքային խանգարումներ:

Երիտասարդ կնոջ հիվանդագին վիճակից, ըստ երևույթին, օգտվում են որոշ տղամարդիկ՝ նրա հետ սեռական հարաբերություններ ունենալու, նրան «օգտագործելու» առումով, իսկ ինչ-ինչ անհամաձայնությունների դեպքում հավանաբար Մարիաննան «ձեռքն է առնում» «գործ տալու» սպառնալի «զենքը»՝ տղամարդկանց մեղադրելով իրեն բռնաբարելու համար:

Գլխուղեղի հիվանդություն ունեցող կնոջ խնամքին երեք մանկահասակ երեխաների առկայությունը, նրա վարած փողոցային կենսակերպը պիտի որ մտահոգեն պատկան մարմիններին, երեխաների ճակատագրով լրջորեն հետաքրքրվելու, ինչպես նաև հիվանդ կնոջը փողոցային կյանքից կտրելու ուղղությամբ գործուն քայլեր կատարելու պատճառ դառնան: Մինչդեռ Մարիաննայի սուտ հաղորդումների տեղատարափը ընդունվել,  քրեական գործեր հարուցելու առիթ է դարձել՝ գնալով ավելի «ոգևորելով» իր չեղած «բռնաբարությունները» «դրոշակ» դարձրած կնոջը…

Մարիաննա Հ.-ն մեղավոր է ճանաչվել, վերջին հաշվով դատապարտվել է 1 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում