Հաճախ կարելի է լսել, որ վիրաբույժների օգնությամբ մեծացված կրծքերը փրկել են հրազենային կրակոցից, դանակի հարվածից կամ օձի խայթոցից: Սակայն լինում է և այնպես, որ սիլիկոնե կրծքերը պայթել են ինքնաթիռում ճնշման տատանումներից կամ ավտովթարների ժամանակ:
Մեծ կրծքեր ունեցողներն էլ գիտեն, որ այդ բարեմասնությունը հաճախ թույլ չի տալիս ամրացնել անվտանգության գոտին: Հենց այս խնդիրն է առաջացել 56-ամյա Սինթիա Սթոունի մոտ, որն առավել հայտնի է որպես պոռնո աստղ Echo Valley:
Սինթիան մահացել է մայիսի 21-ին, երբ շրջադարձերից մեկում նրա մեքենային է հարվածել մի Pontiac: Կրծքերի մեծության պատճառով, իսկ դրանք համարվում են Ամերիկայի՝ մեծությամբ երրորդ կրծքերը, Սինթիան անվտանգության գոտին ամրացրել էր միայն փորի շրջանում, ինչի պատճառով բախման հետևանքով Սինթիան դուրս է շպրտվել մեքենայից և մահացել:








































