Friday, 17 07 2026
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

ԱՄՆ դեսպանատունը սատարում է ներդրումների ավելացման խոչընդոտ հանդիսացող խնդիրների լուծմանը

Փետրվարի 3-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլսի միջև, որտեղ քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությանն առնչվող կարևոր հարցեր: Վարդան Արամյանն ընդգծել է մի շարք հիմնախնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ արվում են հիմնավոր և կտրուկ քայլեր:

Մասնավորապես՝ նա անդրադարձել է տնտեսական կայուն, ներառական աճի ապահովմանը, տեղական ներուժի զարգացմանն ու կատարելագործմանը, մասնագետների համապատասխան վերապատրաստմանը, ինչպես նաև գործող էլեկտրոնային համակարգերի շարունակական կատարելագործմանը:

Նախարարի խոսքով. «Կառավարությունը գնում է կտրուկ բարեփոխումների` նպատակ ունենալով նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը: Լավագույն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է համատեղել կառավարության քայլերն ու հասարակության ցանկությունները»:

Ռիչարդ Միլսը շնորհավորել է Վարդան Արամյանին նախարար դառնալու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրանց միջև կշարունակվի առողջ համագործակցություն: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցելու նախարարության կողմից վերհանված առաջնահերթություններին ու բարեփոխումներին:

«Դեսպանատունն արժևորում է ՀՀ ֆինանսների նախարարության հետ իր երկարամյա գործընկերությունը: Մենք նախարարությանը խրախուսում ենք շարունակել պետական գնումների գործընթացի բարելավմանն ուղղված ջանքերը և սատարում ենք նախարարության հանձնառությանը՝ ուղղված նոր հարկային օրենսգրքին առնչվող հարցերով մասնավոր հատվածի հետ աշխատելուն ու ներդրումների ավելացման խոչընդոտ հանդիսացող խնդիրների լուծմանը»,- նշել է Ռիչարդ Միլսը:

Նախարար Վարդան Արամյանը կարևորել է հասարակության հետ հաղորդակցման աստիճանի բարձրացումը՝ ընդգծելով, որ պետք է հաշվի առնել նաև վերջինիս կարծիքը նոր ընդունվող օրենքների վերաբերյալ, փորձել գնալ համագործակցության ճանապարհով:

Նշենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում, քանի որ մարդասիրական և տեխնիկական օգնություն տրամադրող խոշորագույն դոնոր է և Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը:

Հայ-ամերիկյան առևտրատնտեսական համագործակցությունը կանոնակարգվում է Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, որ հաջորդաբար գումարվում է տարեկան մեկ անգամ Երևանում և Վաշինգտոնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում