Thursday, 16 07 2026
Տեղի կունենա Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները

«ԱԱԾ-ն հանրայնացրեց փաստական տվյալներ, ստեղծեց ոչ բարենպաստ հանրային կարծիք…». նախկին դատավորի դատական նիստը հետաձգվեց

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Մարդանյանի նախագահությամբ նորից չսկսվեց նույն դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի և փաստաբան Էլզա Զաքարյանի գործով դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Իշխան Բարսեղյանը 1999 թվականից զբաղեցնելով դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ՝ քաղաքացի Ն. Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել ու անձամբ ստացել է խոշոր չափերով՝ 1000 դոլար կաշառք:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 19-ն անց 35-ին Երևանի Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկի գետնանցումում դատավորն անձամբ քաղաքացուց ստացել է կաշառքի գումարը:

Հոկտեմբերի լույս 28-ի գիշերը՝ ժամը 1-ն անց 45 րոպեին Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է: Նախաքննության արդյունքում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  311 հոդվածի 4-րդ մասի  3-րդ կետով:

Փաստաբան Էլզա Զաքարյանը, ըստ մեղադրանքի, կատարել է կաշառքի միջնորդություն: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313 հոդվածի 1-ին մասով:

Երկու ամբաստանյալների կողքին ներկայումս 9 փաստաբան է նստում, որոնցից 6-ը Իշխան Բարսեղյանի պաշտպաններն են՝ դատավորական աթոռից թոշակի գնացած, Էրեբունու դատարանի նախկին դատավոր, ներկայումս փաստաբան Վլադիմիր Գրիգորյանը, փաստաբաններ Վարդուհի Էլբակյանը, Լիանա Գրիգորյանը, Կարեն Հովհաննիսյանը, Կարեն Ղազարյանը և այսօր ներգրավված փաստաբան Արա Ղազարյանը:

3 փաստաբաններ՝ Տիգրան Աթանեսյանը, Հովհաննես Չամսարյանը և Արմեն Սողոմոնյանը պաշտպանում են Էլզա Զաքարյանի շահերը:

Մեղադրող դատախազը Կարեն Բիշարյանն է:

Այս նիստի սկզբում Իշխան Բարսեղյանի շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ դատական նիստը հետաձգելու և պաշտպանական կողմին քրեական գործի՝ մինչև այժմ իրենց կողմից չստացված որոշ նյութեր տրամադրելու վերաբերյալ:

Վ. Էլբակյանը նշեց, որ քրեական գործը բաղկացած է երկու հատորից, առաջին հատորն ունի 300, երկրորդ հատորը՝ 296 էջ: Երբ քննիչը քրեական գործի նյութերը ներկայացրել է պաշտպանական կողմին՝ ծանոթանալու, պաշտպանական կողմը, ծանոթանալով, համոզվել է, որ նախաքննությունը կատարվել է ոչ բազմակողմանի, ոչ լրիվ ու ոչ օբյեկտիվ: Այդ պատճառով պաշտպանական կողմը հրաժարվել է միջնորդություններ ներկայացնելուց:

Իսկ մեղադրական եզրակացությանը ծանոթանալու ժամանակ պարզվել է, որ պաշտպանական կողմին տրամադրվել են քրեական գործի ոչ բոլոր նյութերը, մասնավորապես՝ հինգ լազերային սկավառակները, որոնք պարունակում են օրինակ՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ, դատավոր Իշխան Բարսեղյանի նկատմամբ ԱԱԾ-ի կողմից իրականացված «Արտաքին դիտում», «Ներքին դիտում» գործողությունների տեսագրությունները, օպերատիվ-հետախուզական այլ գործողություններ:

Պաշտպանական կողմը դատարանին խնդրեց տրամադրել հինգ լազերային սկավառակների տեսաձայնագրությունները, որոնք, որպես ապացույց, նշված են մեղադրական եզրակացության մեջ:

Փաստաբան Արա Ղազարյանը նշեց, որ քրեական գործի բոլոր նյութերի տրամադրումը ամբաստանյալին ու պաշտպանական կողմին բխում է մարդու պաշտպանության՝ սահմանադրական իրավունքից, իսկ ինչ-ինչ նյութերի չտրամադրումը սահմանադրական իրավունքի խախտում է: Փաստաբանը նշեց. «Դեռ նախաքննությունը չսկսված՝ ԱԱԾ-ն այս գործով հանրայնացրեց փաստական տվյալներ, ստեղծեց ոչ բարենպաստ հանրային կարծիք… Ամբաստանյալի պաշտպանության սահմանադրական իրավունքը կխախտվի, եթե քրեական գործի բոլոր նյութերը չտրամադրվեն»:

Մեղադրող Կ. Բիշարյանը տասը րոպե ընդմիջում խնդրեց՝ պաշտպանական կողմի միջնորդությանը ծանոթանալու համար:

Ընդմիջումից հետո մեղադրողն իր կարծիքը հայտնեց՝ նախ մեջբերելով պաշտպանական կողմի միջնորդությունից մի հատված՝ որ ծանոթանալով քրեական գործի նյութերին, պաշտպանական կողմը հասկացել է, որ քննությունը կատարվել է ոչ լրիվ, ոչ օբյեկտիվ ու ոչ բազմակողմանի, ու հրաժարվել է միջնորդություններ ներկայացնելուց:

Դատախազը նշեց, որ պաշտպանական կողմը իր «սայթաքումները փորձում է վերագրել նախաքննական մարմնին», քանի որ քրեական գործի նյութերին քննիչը ծանոթացնում է պաշտպանական կողմին, բայց բոլոր նյութերի պատճենները տրամադրելը քննիչի պարտավորության մեջ չի մտնում, նա տրամադրում է այն նյութերի պատճենները, որոնք միջնորդությամբ պահանջում է պաշտպանական կողմը: Հիշյալ լազերային սկավառակների պարունակությունը տրամադրելու վերաբերյալ պաշտպանական կողմը միջնորդություն չի ներկայացրել, այդ պատճառով քննիչը այդ նյութերը չի տրամադրել:

Մեղադրողի կարծիքով՝ պաշտպանական կողմի միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ կատարվել է ոչ համապատասխան փուլում, այսինքն՝ տվյալ փուլում պետք է արվեին նոր ապացույցներ ներկայացնելու և դրանք քրեական գործին կցելու միջնորդություններ:

Պաշտպան Վլադիմիր Գրիգորյանը «դատավորական տոնով» ասաց, թե «պաշտպանական կողմի սայթաքումների մասին հիշատակող մեղադրողը «գաղափար չունի պաշտպանական մարտավարությունից», նրա կարծիքը ուղղակի «հանրամատչելի դասախոսություն» էր:

Առաջացող վիճաբանական մթնոլորտը մեղմեց պաշտպան Արա Ղազարյանը՝ հանդարտ նշելով, որ պաշտպանական կողմը նախաքննական մարմնին մեղադրանք չի ուղղում, այլ պարզապես դատարանին միջնորդում է տրամադրել այն նյութերը, որոնք չկան իրենց տրամադրության տակ ու նշված են միջնորդության մեջ: Պահանջը պարզ է, «նվազագույն ժամանակ է պետք դրա համար»:

Դատարանը որոշեց բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը, տրամադրել պահանջված նյութերը:

Դա կարվի հաջորդ դատական նիստի ժամանակ՝ հինգ լազերային սկավառակների պարունակությունը էլեկտրոնային կրիչի վրա կփոխանցվի ու կտրամադրվի պաշտպանական կողմին:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 9-ին:

 

Լուսանկարը՝ 168.am-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում