Friday, 10 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Ես չեմ գնում պայքարելու, գնում եմ հանուն մեր նպատակների. Ալիկ Սարգսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով նախօրեին նշանակվեց Արարատի ՀՀԿ կառույցի ղեկավար։

Պարոն Սարգսյան, բավական բարդ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում, Հովիկ Աբրահամյանի կողմնակիցները հրաժարական են տալիս, դուրս են գալիս ՀՀԿ-ից։ Ինչի՞ց եք սկսելու։ Ինչպե՞ս եք թագավորելու ավերակների վրա։

– Ես գնալու եմ իմ տարիների աշխատած փորձը ներդնեմ, իմ հեղինակությունը ներդնեմ և սկսեմ այնպես, ինչպես կսկսեմ։ Թույլ տվեք չասեմ, որ զրոյից եմ սկսելու։ Զրո չի։ Այնտեղ լուրջ կորիզ կա, հո միայն գնացողներով չի։ Ես  այդ մարզում երկար տարիներ աշխատել եմ, իմ կողմնակիցներն ունեմ, այդ մարդկանց հետ աշխատել եմ, հարգանքը հո մի օրում չի կորում։ Ինչ անենք, որ կառույցի ղեկավարները իմ բարեկամներն ու ընկերները չեն կամ իմ մարդիկ չեն։ Դա ոչինչ չի նշանակում։ Մարդիկ կան, որ կգան, կներգրավվեն նախընտրական քարոզարշավին, ՀՀԿ կառույցի հզորացմանը։ Մարդկային հարաբերություններ կան, որ շատ նորմալ հիմքի վրա են։

–  Այսինքն՝ նոր թիմ հավաքելու խնդիր չունե՞ք։

– Ոչ։ Թիմ կա, իսկ իմ գնալով շարքերը կլրացվեն, ու կլծվենք գործի։

Պարոն Սարգսան, Դուք ըստ էության Արարատի մարզում գնում եք պայքարելու Աբրահամյանների կլանի դեմ։ Ճիշտ է, շատերը արդեն հրաժարական են տվել, սակայն դեռ կան մարդիկ, նրա որդին, տարբեր այլ պաշտոնյաներ։ Ինչպե՞ս եք պայքարելու նրանց դեմ։ Ազատվելո՞ւ եք նրա մարդկանցից։

– Եկեք այդ պայքար բառը հանենք, ես գնում եմ հանուն ինչ-որ նպատակի։ Ես գնում եմ հանունի և աշխատելու եմ, իսկ թե այդ հանունը ում դեմ կլինի պայքար, հիմա չեմ էլ ուզում դրա մասին մտածել։ Ամեն պայքար իր հակադարձումն ունի։ Ես չեմ գնում պայքարելու, ես գնում եմ հանուն մեր նպատակների աշխատելու։ Ինչքանով դա կստացվի, ինչքանով ժողովուրդը ինձ կհասկանա՝ դա էլ կլինի իմ աշխատանքի արդյունքը։ Իսկ դժվարություն ցանկացած աշխատանքում կա։ Դժվարություն անգամ հացի խանութ գնալուց կարող է լինել։

– Պարոն Սարգսյան, Դուք չասացիք՝ ազատվելո՞ւ եք Հովիկ Աբրահամյանի մարդկանցից։

– Ես ազատվելու խնդիր չունեմ։ Կառուցողական աշխատանք եմ ուզում տանել։ Մարդիկ կարող են պահի տակ ինչ-որ բան մտածել, որոշում կայացնել, որոշում փոխել՝ չգիտեմ։ Ես կգնամ կաշխատեմ, կուզեն՝ թող մնան, չեն ուզում՝ թող հեռանան։ Իրենք գիտեն։ Ինչ վերաբերում է գնացողներին, հրաժարական ներկայացնող գյուղապետերին, ապա այդ մասով բան չեմ կարող ասել։ Իրադրությանը չեմ տիրապետում։ Վաղուց, որոշ հանգամանքներով պայմանավորված, մարզի հետ չեմ շփվել։ Բայց որ հարաբերությունները նորմալ են, միշտ հարգանք է եղել մարդկանց հանդեպ՝ դա հաստատ է։

Որոշ հանգամանքներ ասելով՝ Հովիկ Աբրահամյանի՞ն նկատի ունեք։

– Ես դա չեմ մեկնաբանում։ Որոշ հանգամանքներով մարզում չեն եղել, աշխատանքի բերումով էլ շփում չի եղել մարզի հետ։

– Պարոն Սարգսյան, իսկ պատրաստվո՞ւմ եք Արարատի մարզը ինտեգրել մյուսների հետ։ Հատնի է, որ Արարատը միշտ առանձնացված է եղել։

– Չէի ասի՝ Արարատի մարզը պառակտված է եղել, պարզապես միշտ քաղաքականացված է եղել։ Միայն այն հանգամանքը, որ Երևան քաղաքին մոտ է, Արարատի մարզից բավականին պետական պաշտոնյաներ են եղել, դա մարզը քաղաքականացրել է։ Ժողովուրդը նույնպես ավելի քաղաքականացված է, ավելի զարգացած են ու ակտիվ։ Ակտիվորեն մասնակցում են քաղաքական պրոցեսներին։ Ես շարունակելու եմ ամեն ինչ անել, որ մարզում պառակտում չլինի. դա իմ նպատակն է։ Ես ուզում եմ, որ այդ մասով ժողովրդի համար լրացուցիչ հոգս չստեղծեմ, ես ուզում եմ, որ ժողովուրդը իմ մեխը մեխի։

Իսկ առաջադրվելո՞ւ եք։

– Այո, կարծում եմ՝ առաջադրվելու եմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում