Փարիզի կենտրոնում՝ Լուվրի թանգարանի մոտ, անհայտ անձը հարձակվել է պարեկություն իրականացնող զինվորի վրա։ Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հաղորդագրությունը։
Փարիզի ոստիկանապետ Միշել Կադոն իր հերթին հայտարարել է, որ անհայտ զինված անձը փորձել է մտնել «Կարուզել» ստորգետնյա առևտրի կենտրոն, որը տեղակայված է Լուվրի մոտ։ Զինվորի վրա հարձակված անձը զինված է եղել մաչետեով, դանակով և բղավել է «Ալլահ Աքբար»։ Կադոյի տվյալներով՝ զինվորականը հոսպիտալացվել է, հարձակում իրականացրած անձի վրա հինգ անգամ կրակել են, նա վիրավոր է։
Ոստիկանապետը նաև ասել է, որ Լուվրում այդ պահին գտնվել է 250 մարդ, նրանց տարհանում են խմբերով անհրաժեշտ ստուգումներից հետո։
Soldado francés dispara contra un hombre que intentaba entrar armado al museo de Louvre pic.twitter.com/xMfst7gn3v
— Luis Gabriel (@soyluisgabriel) February 3, 2017










































