Sunday, 12 07 2026
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն ամփոփում է գործունեության երկրորդ տարին

ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, կարևորելով թափանցիկության ու հրապարակայնության սկզբունքների ապահովումը, հանրությանն է ներկայացնում 2016թ-ի հաշվետվությունը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գործակալության՝ 2016թվականի հիմնական գործունեությունն ուղղված է եղել ոլորտի հիմնական խնդիրների լուծմանը՝ անչափահասների անձնական տվյալների պաշտպանություն, տեսահսկման իրականացում, ինչպես նաև անցանկալի հաղորդագրություններ: Անձնական տվյալների պաշտպանության ոլորտի մարտահրավերներից էին նաև այս իրավունքի կայացումը և հասարակության իրազեկվածության բարձրացումը:

Նշված հիմնախնդիրները լուծելու և անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտումները կանխելու նպատակով Գործակալությունը 2016թ-ին մշակել է մի շարք ուղեցույցեր և կայացրել խորհրդատվական որոշումներ: Երեխաների անձնական տվյալների պաշտպանության, տեսահսկման, Ֆեյսբուքից անձնական տվյալները հեռացնելու մասին ուղեցույցները գործնական գործիքակազմ են սահմանում հասարակության լայն շրջանակների համար, իսկ անցանկալի հաղորդագրությունների և երեխաների անձնական տվյալների հրապարակման մասին խորհրդատվական որոշումներն օգնում են զերծ մնալ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ օրենսդրության խախտումներից:

2016թ-ին Գործակալությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ խորհրդատվություն է տրամադրել 343 ֆիզիկական և իրավաբանական անձանց, ստացել 1544 ծանուցում:

Նախորդ տարում Գործակալությունն արձանագրել է մի շարք հաջողված գործեր: Դրանք Գործակալության միջամտությամբ, խորհրդատվությամբ դրական լուծում ստացած գործերն են, որոնք ներառված չեն վարույթներում: Գործակալությունը 11 վարչական վարույթ է հարուցել, որոնցից 9-ի մասով կայացվել են համապատասխան որոշումներ:

Գործակալությունը մեծապես կարևորում է անձնական տվյալների պաշտպանության իրավունքի և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի կարգավորումների մասին հանրության իրազեկումն ու կրթումը։ Հանրային իրազեկման գործառույթն իրականացվել է երեք հիմնական եղանակով՝ հրապարակումներ լրատվամիջոցներով (ներառյալ՝ սոցիալական ցանցերով), քննարկումներ և ուսուցումներ: Գործակալության նախաձեռնությամբ կամ մասնակցությամբ 2016թ-ին տեղի են ունեցել 14 աշխատանքային քննարկում և կոնֆերանս, որոնց ընթացքում ներկայացվել են անձնական տվյալների պաշտպաթության ամենատարբեր հիմնախնդիրները: Իրականացվել է 363 անձանց ուսուցում, որոնցից 51-ը եղել են պետական մարմինների ներկայացուցիչներ, 260-ը՝ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, 52-ը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

2016-ի ընթացքում Գործակալությունն անդամակցել է անձնական տվյալների պաշտպանության մի շարք հեղինակավոր եվրոպական կառույցներին ու խմբերին` համագործակցության լայն դաշտ ձևավորելով  անձնական տվյալների պաշտպանության միջազգային կառույցների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում