Thursday, 16 07 2026
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
ԱՄՆ-ն շուտով կհայտարարի TRIPP-ի նոր ֆինանսական հատկացումների մասին
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանը
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները

Մայր Աթոռում մատուցվել է Ս. Պատարագ Հայոց բանակի 25-րդ տարեդարձի առիթով

 

Հունվարի 29-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայոց բանակի 25-րդ տարեդարձի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի՝ այս կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը, Մայր Աթոռի միաբաններ, թեմակալ առաջնորդներ, ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության սպասավորներ, զինվորներ և բազում ուխտավոր հայորդիներ։

Պատարագի արարողությունից առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Պաշտպանության նախարարին և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին` Հայոց բանակի 25-րդ հոբելյանի կապակցությամբ ի դեմս նրանց շնորհավորելով հրամանատարներին ու զինվորներին:

Այնուհետև եկեղեցական թափորով Վեհափառ Հայրապետը և նախարարն առաջնորդվեցին Մայր Տաճար: Թափորի առջևից գնդերեցները կրում էին Հայոց բանակի` պահապան հռչակված Աշոտ Երկաթի խաչի կրկնօրինակ մասունքակիր խաչը և ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության դրոշը:

Սուրբ Պատարագի ընթացքում հրապարակվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը՝ նվիրված Հայոց բանակի 25-ամյա հոբելյանին:

Կոնդակի ընթերցումից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք, որի ժամանակ առ Աստված միասնական աղոթք բարձրացվեց Հայրենիքի բարօրության, Հայոց քաջարի բանակի անսասանության և հայրենյաց սահմանների անառիկության համար:

Ապա Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ժամանակ կատարվեց նաև պարգևաբաշխություն:

Ի գնահատություն Հայրենիքին մատուցած ծառայությունների` Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի միջնորդությամբ, Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի արժանացրեց մի շարք զինվորականների:

«Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս բերվեց Հայրապետական Սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոնդակի ընթերցումից հետո «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան հանձնեց ՀՀ ՊՆ ԳՇ պետի աշխատակազմի ղեկավար, գեներալ-մայոր Արիս Բրուտյանին, ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին, ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանին, ՊԲ դիվիզիայի հրամանատարի տեղակալ գնդապետ Արարատ Մելքումյանին, ՊԲ զինվորական կոմիսար գնդապետ Մխիթար Ավշարյանին, ՊԲ դիվիզիայի հրամանատարի տեղակալ գնդապետ Նորայր Ասլանյանին, 3-րդ ԲԿ հրամանատար գնդապետ Գրիգորի Խաչատուրովին, ՀՀ ՊՆ ՊՔ վարչության պետ Լևոն Այվազյանին:

ՀՀ ԶՈՒ կազմավորման 25-րդ տարեդարձի առիթով ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով պարգևների արժանացան նաև բարձրաստիճան եկեղեցականներ:

«Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվեցին Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: «Գարեգին Նժդեհ» մեդալ հանձնվեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Մակար վարդապետ Հակոբյանին:

Շնորհաբաշխությունից հետո Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը վերստին իր օրհնության ու գնահատանքի խոսքը բերեց ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմին` մաղթելով, որ միշտ հաղթական լինի Հայոց բանակը:

Տեղի ունեցավ նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հանգչող հայորդիներին նվիրված «Հուշամատյան ոգեշնչման» գրքի շնորհանդեսը»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում