Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Լյուստրացիան ոչ թե Սերժ Սարգսյանը արեց, այլ Մոսկվան

«Առաջին լրատվական»– ի զրուցակիցն է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը:

-Պարոն Թադևոսյան, ինչպե՞ս եք գնահատում վերջին մի քանի ամիսներին, հուլիսյան իրադարձություններից հետո քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես մենք տեսանք կառավարության փոփոխություն, իշխանական գործիչների՝ մասնավորապես Վիկտոր Դալլաքյանի, Սեյրան Օհանյանի՝ ընդդիմադիր դաշտ անցնելը, օրերս էլ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը լքեց ՀՀԿ շարքերը: Սրանք առողջացնո՞ղ գործընթացներ են, թե՞ ընդհակառակը՝ ցույց են տալիս, որ հիվանդությունը գնալով ավելի խրոնիկ է դառնում:

-Ես այդ երևույթը չէի բնութագրի ո՛չ առողջանալու, ո՛չ էլ հիվանդանալու տեսանկյունից, ըստ էության՝ իրավիճակը իշխանության և իշխող համակարգի որակների առումով որևէ բանով չի փոխվելու, ոչ էլ հիմքեր ունենք ակնկալելու, որ առաջիկա մի քանի տարիներին կարող է փոխվել: Այստեղ ուրիշ բան է տեղի ունենում, իշխանությունը նույն անձի ձեռքում պահելու խնդիրն է ավելի էական, և քանի դեռ այդ անձը ունի գերիշխանություն, փորձելու է եղած բոլոր մեխանիզմները հարմարեցնել այդ խնդրի լուծմանը: Այլ բան է, որ կարող են լինել մարդիկ, ովքեր կարող են ունենալ սին հույսեր, թե իրենք կարող են դառնալ առաջին դեմքը, ինչպես այդպիսի դեմքերից մեկը՝ Հովիկ Աբրահամյանը, վերջերս կարծեք թե նեղացած լքեց ՀՀԿ-ն: Ես չեմ համարում, որ ինքն այնքան նեղացած էր, որ այդ նեղացածությունը նրան համարձակություն տվեց լքելու ՀՀԿ-ն, ինձ թվում է՝ դա ներքին պայմանավորվածությունների արդյունք է: Այս ամենը, ինչ տեղի է ունենում, սահմանադրական փոփոխությունների արձագանքներն են, որում առանցքային դեր է խաղում ընտրությունների կարգը և նախագահական տիպի պետությունից դեպի խորհրդարանական տիպի պետության անցնելը:

Հովիկ Աբրահամյանը բավականին բարձր պաշտոններ է զբաղեցրել և նա լքում է կուսակցությունը առանց որևէ գաղափարական հիմնավոր բացատրության, չի նշում, թե որ հարցերի շուրջ է իր տարաձայնությունը:

-Անձնական շահերի բախո՞ւմ է, ըստ էության:

-Տեսեք, օրինակ՝ Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարեց քաղաքականություն վերադառանլու մասին: Այսինքն՝ ինչպե՞ս է վերադառնում. «Ծառուկյան» դաշինքով. ծիծաղելի է այդ անվանումով դաշինք ստեղծելը: Միայն չափից դուրս ցածր ինտելեկտով մարդիկ կարող են քաղաքական պայքարի մեջ անձնանուններ օգտագործել: Որպես ի՞նչ եք ձեր անունն օգտագործում, դա նշանակում է, որ ընդհանրապես որևէ քաղաքական հայացք չունեք, որ տարիներ շարունակ կոպեկներով իբրև թե բարեգործություն եք արել աղքատացրած, տգիտացրած հասարակությանը, բայց դա բարեգործություն չէ, դա պարզապես մարդկանց ստորացնել է, և դրա շահարկման հիման վրա հեղինակություն ստեղծելը և հետո այդ անունը դնել դաշինքին, դա ծիծաղելի է: Եվ այդ դաշինքին գնում-միավորվում են ՀՀԿ-ի փշրունքները, թափոնները:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում