Monday, 13 07 2026
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ
Հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
Իսրայելը Թուրքիային չի կարող չհամարել պոտենցիալ հակառակորդ. F-35-ը նրան կդարձնի ավելի ագրեսիվ
21:50
«Մենք նեղուցը պահպանում էինք ձրի, բայց հիմա գումար կվաստակենք». Թրամփ
Սամվել Կարապետյանը դատարկ հայտարարությունների չեմպիոն է․ մեկ հոդաբաշխ միտք չի հայտնել
21:30
Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել
Անկլավների փոխանակում չի լինելու. Առանց Հայաստանի հնարավոր չէ երկաթուղային ապաշրջափակում
21:09
Մեծ Բրիտանիան ԻՀՊԿ-ն կդասակարգի որպես ազգային անվտանգության համար սպառնալիք. ներքին գործերի նախարար
Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությունը անվտանգային միջավայրի օպտիմալացումն է
20:50
Սաուդյան Արաբիան հարվածել է Սանայի օդանավակայանին
Վերացվել է «Կաչոտա» արտադրատեսակի արտադրության կասեցումը
20:30
Իսրայելի գաղտնի գործողությունը՝ Ահմադինեժադի մասնակցությամբ. NYT
Հայաստան կներթափանցեն սառը օդային հոսանքներ. Սուրենյան
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
Զգուշացում․ «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» առաջարկները կեղծ են

Եթե մասնակցեմ, ապա «Ծառուկյան դաշինքով». գիտեմ նաև, թե ում է աջակցելու Սամվել Բաբայանը

«Մենք հնարավորություններ ունենք մասնակցելու ընտրություններին: Բայց հաշվի առնելով մեր կուսակցության որոշակի ուղղվածությունը, այն, որ մեզ համար գերագույն խնդիրը Լեռնային Ղարաբաղի խնդիրն է, և ես այսօր հանդիսանում եմ ԼՂՀ-ում պաշտոն զբաղեցնող անձ, և ինձ համար շատ ավելի կարևոր է Ղարաբաղում իմ գործունեությունը, քան ցանկացած այլ խնդիր, ապա թեև հետաքրքիր առաջարկներ կան, բայց բոլոր պարագաներում այդ հարցով պետք է խորհրդակցեմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Դեռևս վերջնական որոշում չենք կայացրել առաջարկների վերաբերյալ»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց  «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը:

Նա հավաստիացրեց, որ կուսակցության նախասիրությունները մնացել են նույնը. «Այսօր, երբ Ծառուկյանը հայտարարում է մեծ քաղաքականություն վերադարձի և լայն դաշինք ստեղծելու մասին, մենք, եթե մասնակցենք ընտրություններին, կմասնակցենք այդ ձևաչափով»,- նշեց Իսագուլյանը՝ վստահություն հայտնելով, որ Ծառուկյանը փորձելու է ձևավորել այնպիսի դաշինք, որտեղ որևէ խնդրահարույց հարց չառաջանա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀԿ շարքերը լքում են կուսակցության համար նախկինում մեծ դեր ունեցած գործիչները, մասնավորապես Հովիկ Աբրահամյանն է հայտարարել կուսակցությունից դուրս գալու մասին, Գառնիկ Իսագուլյանը նշեց՝ հայաստանյան այս ընտրությունների ժամանակ շատ երևույթների ականատես կլինենք, որոնք գուցե մեզ զարմացնեն: «Հաշվի առնենք հետևյալ հանգամանքը, անկախ նախկինում զբաղեցրած պաշտոնից ու դիրքից, յուրաքանչյուրն ինքն է որոշում կայացնում՝ իր ապագա ճակատագրի հետ կապված, և եթե պարոն Աբրահամյանը այդպիսի որոշում է կայացրել, դա իր անձնական գործն է, մենք չէ, որ այդ մասին պետք է գնահատական տանք»:

Հարցին, թե արդյոք սպասելի՞ էր նրա դուրս գալը ՀՀԿ-ից՝ ընտրություններից երկու ամիս առաջ, Իսագուլյանը պատասխանեց, որ երբ տեղի էր ունենում կառավարության փոփոխություն, այս սերմերը դրված էին. «Թե ինչն է հիմնական պատճառը, ինչ զրույցներ են տեղի ունեցել Հ. Աբրահամյանի և մյուս կուսակցական բարձրաստիճան պաշտոնյաների միջև և թե ինչու է նա նման որոշում կայացրել, դժվար է ասել: Դա բացառապես պարոն Աբրահամյանը կարող է ասել»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ պաշտոնանկ արված նախկին իշխանավորները, օրինակ՝ Օհանյանը, Օսկանյանը, Դալլաքյանը, ովքեր եկար տարիներ իշխանության հետ են աշխատել, այժմ տեղ են գտնում ընդդիմության շարքերում, Գ. Իսագուլյանը նշեց, որ այս երևույթները պետք նորմալ համարել. «Եթե մարդն իշխանությունից դուրս է եկել, չի նշանակում, որ որևէ տեղ գնալու իրավունք չունի, կամ այդ պիտակը՝ իշխանավոր, պետք է մնա նրա վրա: Ուրիշ բան, որ ամեն մեկը իր դուրս գալուց հետո պետք է փորձի իր գործունեության գնահատականը տալ, չպետք է իր գործունեության թերությունները բարդի նրանց վրա, ովքեր չկան, կամ իր վերադասի վրա, և իբրև թե ինքը ամպոտ ոտքերով սպիտակ աղավնյակ է և իջավ կեղտոտ գետնի վրա, ու այդ ամենը մինչ այդ չէր տեսնում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում