ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է նոր «սառը պատերազմ» սկսել Չինաստանի հետ և պարտվել, գրում է Time պարբերականը։
Պաբերականը գրում է, որ Թրամփի վարչակազմը «փորձարկում» է Պեկինի համբերությունը «Թայվանի, Հարավ-Չինական ծովի, առևտրի հարցով սադրիչ գործողություններով»։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը Չինաստանին մեղադրել է ամերիկյան աշխատավայրերը գողանալու մեջ, բայց ԱՄՆ նախագահի ամենավատ որոշումը Թայվանի հետ հարաբերությունների ամրապնդումն է, որին պաշտոնական Պեկինը համարում է «ապստամբ նահանգ»։
Չինաստանն այսօր գտնվում է ռազմական հզորության գագաթնակետում։ Ֆիլիպինները, որն ավանդաբար ԱՄՆ-ի դաշնակիցն է, շրջվել է Վաշինգտոնից և սկսել է բարելավել հարաբերությունները Չինաստանի հետ այն բանից հետո, երբ անցած տարի նախագահի պաշտոնը ստանձնել է Ռոդրիգո Դուտերտեն՝ ասվում է հոդվածում։
Պարբերականը նաև հիշեցնում է Հարավային Կորեայում և Ճապոնիայում ամերիկյան ռազմաբազաները վերացնելու վերաբերյալ կոչերը, որոնք ևս բարելավել են իրենց հարաբերությունները Չինաստանի հետ։
Այսպիսով՝ Չնաստանը կարող է ամրապնդել իր դիրքերը գլոբալ առաջատար լինելու պայքարում՝ նշում է պարբերականը։








































