Friday, 07 06 2024
Հստակեցվել են ոստիկանության գվարդիայի գործառույթները, այն կլինի ոստիկանապետի ղեկավարման ներքո
Ժամը 10.00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆ
ժամը 8.51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից դադարեցվել է արտահոսքը
«Ասում են` «գործակալ» է, միլիոն է ստանում», «ԱԱԾ-ն հերքել է, որ իր գործակալը չէ, թե ու՞մն է՝ կճշտվի»
Ոստիկանությունը տնտեսվարողի վզին հավելյալ գումար է դնում, որքա՞ն կկազմի այն. Մանուկյան
Գևորգ Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում հնդկական առաջատար տեխնոլոգիաների օգտագործմամբ պղնձաձուլարան կառուցելու տարբերակը
Գազայի երեխաները սովահար են
Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել. Սամվել Մարտիրոսյան
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գիտուժ. այս տարի Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ
13:45
Մեքսիկայում հրապարակվել են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները
ՌԴ-ն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները

Հայաստանյան քաղաքական ուժերից Արցախում հանրաքվեից առաջ ակնկալիքներ չկան. հետաքրքրված չէ նաև Սամվել Բաբայանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը։

– Պարոն Խանումյան, Ձեր գլխավորած կուսակցությունը որոշել է ձևավորել  հանրաքվեի շտաբ` սահմանադրական փոփոխությունների նախագծի դեմ քարոզչության համար: Մասնավորապես, ի՞նչ քարոզչության մասին է խոսքը, արդյոք կլինե՞ն հրապարակային միջոցառումներ, հանրահավաքներ, երթեր։

– Հիմնականում իրազեկման միջոցառումներ կլինեն, հանդիպումներ, կփորձենք հնարավորինս արդյունավետ օգտագործել սոցիալական ցանցերն ու լրատվամիջոցները՝ մեր կարծիքը տեղ հասցնելու համար:

Հասարակության տրամադրություններին ծանո՞թ եք։ Կա՞ արդյոք այնպիսի մեծ դժգոհություն սահմանադրական փոփոխությունների նկատմամբ, ինչպիսին որ կար Հայաստանում։

– Հասարակության տրամադրություններին ծանոթանալու որևէ գործիքակազմ չունենք՝ բացի սոցցանցերի դիտարկումներից, որոնք իրական պատկերը չեն տալիս: Բայց վստահ ենք, որ Արցախի ժողովուրդն ավելի բարձր արժեքների է դավանում, քան Սահմանադրության այս նախագիծը հանրաքվեի դրածները:

– Ո՞ր քաղաքական ուժերի, կազմակերպություններ հետ եք տեսնում համագործակցության հնարավորություն։ ԱԺ-ում նախագիծը հանրաքվեի դնելուն դեմ է քվեարկել նաև Դաշնակցությունը, «Շարժում 88»-ը ՝ձեռնպահ։ Արդյոք կա՞ն համագործակցության եզրեր։

– Եթե ձևավորվեն դեմ քարոզչության այլ շտաբներ, մենք մեծ սիրով կհամագործակցենք նրանց հետ:

– Հայաստանի քաղաքական ուժերից աջակցության ակնկալիք կա՞ այս հարցում։

– Ցավոք, Հայաստանի թե՛ քաղաքական ուժերից, թե՛ քաղաքացիական հասարակությունից իրական սպասելիքներ չունենք, թեև հույս ունենք, որ նրանցից շատերը հրապարակավ կարտահայտվեն այս հարցի շուրջ:

– Սամվել Բաբայանի հետ խոսե՞լ եք այս նախաձեռնության մասին, որևէ մասնակցություն կունենա՞։ Իր դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների մասին Ձեզ հայտնի՞ է։

– Սամվել Բաբայանը ներքաղաքական հարցերին սովորաբար քիչ է խառնվում, եթե, իհարկե, այն չի վերաբերում պաշտպանության բնագավառին: Բաբայանին առավելապես հետաքրքրում են պաշտպանունակության բարձրացման, նոր սպառազինությունների ձեռք բերման ասպարեզները, քան այլ խնդիրներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում