Չինաստանը սեփական արտադրության DF-41 բալիստիկ միջմայրցամաքային հրթիռներ է տեղակայել Ռուսաստանի հետ սահմանին մոտ, հաղորդում է Global Times-ը։
Տեղեկատվության համաձայն՝ համացանցի չինական սեգմենտում նորագույն հրթիռային համալիրների լուսանկարները հրապարակվել են օրեր առաջ։
Նշվում է, որ լուսանկարներն արվել են Հեյլունցզյան նահանգում։ Ռազմական փորձագետները վստահ են, որ դա երկրորդ ռազմավարական հրթիռային համալիր է՝ DF-41, որը տեղակայվել է Չինաստանի հյուսիս-արևելքում։
Նշվում է, որ լուսանկարի հրապարակումը կարող է կապված լինել Դոնալդ Թրամփի երդմնակալության հետ։ Այս կերպ Պեկինն արձագանքել է ԱՄՆ նոր նախագահի՝ «միասնայան Չինաստանի վերաբերյալ» սադրիչ հայտարարություններին։