Sunday, 05 05 2024
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը

Կրկեսի վերածված Ամերիկան. Հայաստանի և հայության անելիքը

Երեկ Դոնալդ Թրամփը երդմնակալությամբ պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը։ Անցյալ տարի նոյեմբերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած նախագահական ընտրություններն իրենց արդյունքներով բավականին հակասական էմոցիոնալ ֆոն էին ստեղծել ամբողջ աշխարհում, սակայն մի բան հստակ է` Ամերիկան դա Ամերիկան է` Միացյալ Նահանգները, համաշխարհային գերտերությունը` իր բոլոր թերություններով և առավելություններով, իր խնդիրներով և ձեռքբերումներով հանդերձ, իր բոլոր շերտերով, գույներով և աստղերով հանդերձ:

ԱՄՆ-ն այն պետությունն է, որտեղ նախագահի ով լինելն էական ազդեցություն է ունենալու և՛ համաշխարհային անվտանգության, և՛ տնտեսության, և՛ քաղաքականության համար: Հայաստանը լինելով թեկուզև փոքր երկիր, այնուամենայնիվ գտնվելով թեժ զարգացումների խաչմերուկ հանդիսացող տարածաշրջանում էապես ազդվելու է ԱՄՆ նորըծա նախագահի առավելապես արտաքին քաղաքկան որոշումներից: Ի հավելումն՝ նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների խնդիրը՝ նկատի ունենալով Ռուսաստանի հետ Հայաստանի սերտ շաղկապվածությունը կամ պարզապես ազդեցությունը Հայաստանի վրա:

Թրամփի հաղթանակից հետո ընկած ժամանակշրջանը բավարար չէ հասկանալու, թե ինչպես են դիմակայելու ամերիկյան ինստիտուտներն ու համակարգը օդիոզ Թրամփի որոշումներին, ելույթներին և հայտարարություններին։ Այս տեսանկյունից դեռ պետք է հասկանալ, թե համակարգը ինչպես կարձագանքի Թրամփի նախագահությանը, և ինչպես է Թրամփը հարաբերվելու համակարգի հետ:

Այսպիսով պետք է արձանագրել, որ նախագահ Թրամփը իսկապես առաջիկայում կարող է առաջ բերել անորոշության բավականին տևական մի շրջան կամ առնվազն այդպիսի ռիսկ: Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան, այդ միջանկյալ շրջանում ժամանակավոր, գուցե, նոր մարտահրավերների աճին:

Սրան զուգահեռ, հարկ է անդրադառնալ նաև մի կարևոր գործոնի՝ ամերիկահայության գործոնին: Այստեղ, իհարկե, ամերիկահայություն ասվածը հարաբերական և բազմաշերտ իրականություն է, սակայն բոլոր դեպքերում անկասկած է, որ ԱՄՆ հայությունը պետք է ձեռնամուխ լինի Թրամփի վարչակազմում Հայաստանի պետական շահի և անվտանգության խնդիրների ձևակերպման ու մատուցման գործին, և շատ բան անկասկած կախված է հենց այդ հանգամանքից՝ հատկապես միջանկյալ հավանական ժամանակաշրջանում:

Նախօրեին «Առաջին լրատվական»-ին տված պարզաբանման մեջ «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը  նշել էր, որ հայկական լոբբիստական կազմակերպությունները մինչ օրս չեն ապարդյուն փորձեր են արել հանդիպել Թրամփի հետ՝ նրա ծրագրերը Հայաստանի մասով անհայտ են։

Ավելի վաղ Հարութ Սասունյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ քարոզարշավի ընթացքում հայկական կազմակերպությունները, հայ համայնքի ներկայացուցիչները փորձել էին հանդիպում ունենալ, իմանալ, թե Թրամփն ինչ է մտածում հայկական հարցի վերաբերյալ, ինչ դիրքորոշում ունի, սակայն հանդիպում ունենալու բոլոր փորձերն ապարդյուն էին անցել։

«Թրամփի երդմնակալությունից հետո էլ ակնկալիքները մեծ չեն»,- ասել է  Հարութ Սասունյանը՝ ընդգծելով, որ միակ հույսն այն է, որ Թրամփի նախագահության օրոք խաղաղություն կլինի Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։

Հուսանք, որ խաղաղությունը Արցախում և Հայաստանում կապ չի ունենա Թրամփի հետ,  Հայաստանը ժողովրդավար և ազատական դարձնելու համար պայքարող ուժերն էլ Թրամփի նախագահությունից չեն հուսահատվի և ավելի եռանդուն պայքար կմղեն մեր երկրում բռնապետական բոլոր միտումների դեմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում