Friday, 07 06 2024
Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը
14:30
Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը
Հստակեցվել են ոստիկանության գվարդիայի գործառույթները, այն կլինի ոստիկանապետի ղեկավարման ներքո
Ժամը 10.00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆ
ժամը 8.51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից դադարեցվել է արտահոսքը
«Ասում են` «գործակալ» է, միլիոն է ստանում», «ԱԱԾ-ն հերքել է, որ իր գործակալը չէ, թե ու՞մն է՝ կճշտվի»
Ոստիկանությունը տնտեսվարողի վզին հավելյալ գումար է դնում, որքա՞ն կկազմի այն. Մանուկյան
Գևորգ Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում հնդկական առաջատար տեխնոլոգիաների օգտագործմամբ պղնձաձուլարան կառուցելու տարբերակը
Գազայի երեխաները սովահար են
Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել. Սամվել Մարտիրոսյան
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գիտուժ. այս տարի Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ
13:45
Մեքսիկայում հրապարակվել են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները
ՌԴ-ն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը

ԱՄԷ-ի նկատմամբ մասնավոր հետաքրքրություն չցուցաբերեցինք ու ներդրումների կարկանդակից չօգտվեցինք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է azad-hye.net կայքի հիմնադիր, Արաբական Միացյալ էմիրություններում բնակվող Հրաչ Քալսահակյանը:

-Պարոն Քալսահակյան, նոյեմբերին Սերժ Սարգսյանն այցելեց Արաբական Միացյալ  Էմիրություններ: Եթե չեմ սխալվում, Դուք հանդիպեցիք նրա հետ: Ո՞րն էր քննարկման առանցքային թեման:

-Այո՛, բայց ես անձամբ չեմ հանդիպել նրա հետ: Այցի շրջանակներում դեսպանությունը ընդունելություն կազմակերպեց հայկական գաղութի հետ: Համայնքից մոտավորապես 100 հոգի էին հրավիրվել: Անունս ցանկում կար, և առիթ ունեցա լսելու պարոն Սարգսյանի տասրոպեանոց խոսքը: Այսպիսի առիթներում հաճախ կրկնվում են մտքեր, որոնք վարժվել ենք լսել, բայց ինձ թվում է, որ այս անգամ միտում կա մի քայլ այնկողմ անցնելու ԱՄԷ-ից ներդրումներ ներգրավելու հարցում:

-Մենք գիտենք, որ Արաբական էմիրությունները մեր օլիգարխների սիրած վայրն են, հիմա հյուպատոսություն են ուզում այդտեղ բացել: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է ակնկալում հայկական կողմը Էմիրությունների շեյխերից, ի՞նչն է կապում Հայաստանին և Արաբական Էմիրություններին, ի՞նչ պոտենցիալ ունեն այս երկու երկրների հարաբերությունները:

-Շատ երկրներ կան, որոնք ցանկանում են՝ ԱՄԷ բնակիչները ներդրում կատարեն: Հայաստանն էլ այս առումով բացառություն չէ: Օրինակ՝ բավական ներդրումներ կատարվել են Թուրքիայում, Բոսնիայում, Վրաստանում, եվրոպական մի շարք երկրներում ու մայրաքաղաքներում: Օրինակի համար՝ տասնամյակներ շարունակ Էմիրությունների շատ քաղաքացիներ անձնական տներ ունեն Լոնդոնում: Ինչ-որ մեզ ասաց պարոն նախագահը, նաև ԱՄԷ-ի լրատվամիջոցներում նշվեց՝ հավանական է, որ մարտին Հայաստան-ԱՄԷ ներդրումային ֆորում անցակցվի Աբու Դաբիում: Ինչպես հասկացա նախագահի այցի ընթացքում՝ Հայաստանը Էմիրությունների իշխանություններին արդեն ներկայացրել է պետական նշանակություն ունեցող ծրագրեր, որոնք ներդրումների կարիք ունեն: Հավանական է, որ ծրագրավորված ֆորումը առիթ ընծայի նաև անհատ բիզնեսմեններին ներկայացնելու իրենց ծրագրերը:

-Դուք նշեցիք, որ ներդրումներ են արվում Վրաստանում, Թուրքիայում և այլն: Հայաստանը, ըստ Ձեզ, ներդրումների առումով ապահո՞վ երկիր է: Օրինակ՝ շատ գործարարներ այս կամ այն կերպ տուժել են Հայաստանում ներդրումային շուկայից:

-Ներդրում կատարողը պատահական անձ չի լինում. երկար ժամանակ ուսումնասիրում է դաշտը, գումարը չի վատնում: Ուսումնասիրություններ են անում նաև միջազգային աղբյուրներում՝ բաղդատելով Հայաստանը տարածաշրջանային կամ նման վիճակում գտնվող երկրների հետ: Շատ մեծ ներդրումների համար կարող են մարդիկ մինչև 100.000 դոլար վճարել համապատասխան տեղեկագրեր ձեռք բերելու համար, որոնց հիման վրա կկողմնորոշվեն: Ներդրողը ոչ թե ասեկոսեների, այլ փաստարկված տվյալների հիման վրա է որոշարկում իր գնահատականը: Եթե համոզվի, որ ռիսկը իր հայեցողությամբ ընդունելի է՝ կներդնի:

Պետք է նաև նշել, որ ներդրումները (որոնց թվում նաև Էմիրություններից ակնկալված ներդրումները) անձնական բիզնեսի հիման վրա են կատարվում և ոչ պետական որոշումով: Պետական մերձեցումները կարող են դրական ենթահող ստեղծել, բայց էականը մնում են գործատերերի և դրամագլխի տերերի որոշումները:

Էմիրություններն իրենց հերթին, իհարկե, պետականորեն հետապնդում են, որ կատարվեն որոշ ստրատեգիական բնույթի ներդրումային ծրագրեր, օրինակ՝ Դուբայի նավահանգիստների պետական վարչությունը աշխարհով մեկ նավահանգիստներ է որոնում, որտեղ կարող է երկարաժամկետ ներդրումներ կատարել թե՛ յուրացնելով բաժնետոմսեր և թե՛ այդ նավահանգիստների մենեջմենթի գծով: Սա տալիս եմ որպես օրինակ և կարծում եմ, որ Հայաստանում կլինեն այլ տեսակի մեծամասշտաբ պետական ծրագրեր, որ կարող են շահագրգռել այստեղի իշխանություններին:

-Հայաստանում կառավարություն է փոխվել, ըստ Ձեզ՝ այս փոփոխությունները դրական միտումներ ունե՞ն։ Շատերը պնդում են, որ այս ամիսներին, բացի շոուից, ոչինչ չեղավ, հանրության մեծ ակնկալիքները, սպասումները չարդարացան: Ի՞նչ եք կարծում, Հայաստանի զարգացմանը ի՞նչն է խոչընդոտում:

-Ներդրում կատարողը այս ներքին խնդիրների մասին ուղղակի տեղյակ չի լինում, և նրան չի հետաքրքրում ներքին խոհանոցը, այսինքն՝ այստեղ նստած մեկը չի կարող իմանալ՝ Հայաստանում կառավարություն է փոխվել, թե ոչ: Մի բան կարող է ներդրում կատարողն իմանալ՝ թե որքանո՞վ էֆեկտիվ օրենքներ կան այդտեղ: Թղթի վրա ամեն օրենք կարող է լինել, կարևոր է, թե որքանով են գործադրվում այդ օրենքները, և պաշտպանվում ներդրողի իրավունքները: Երբ նոր կառավարություն է կազմվում, ու փոփոխությունների սկիզբ է հայտարարվում, եթե հետևողական ձևով է աշխատում տվյալ կառավարությունը, միայն մեկ-երկու տարի հետո որոշ փոփոխությունների սկզբնական նշաններ կարելի է շոշափել: Սինգապուրի նման աննշան երկրին քսան տարի պետք եղավ հետևողական ու ծրագրավորված ձևով գործելու, որպեսզի ասիական տնտեսական քարտեզում ինչ- որ տեղ գրավի, իսկ քառասուն տարի հետո համաշխարհային քարտեզի վրա երևելի դարձավ: Այսինքն՝ եթե երկու տարի հետո Հայաստանում հետևողական ձևով սկսեն գործել, դա սկիզբ կարող է լինել որոշ օտարների ուշադրությունը գրավելու համար:

-Սերժ Սարգսյանը հիմնականում ներդրումներից, ներդրումների անհրաժեշտությունի՞ց էր խոսում:

-Ցանկացած երկրի նախագահ, իհարկե, իր երկրի շահերն է ներկայացնում: Այդպես են ընկալում օտարները, բայց նրանց իհարկե հետաքրքրում են իրենց շահերը: Ներդրողները պիտի տեսնեն, թե Հայաստանն ի՞նչ ունի տալու, օրենքը գործո՞ւմ է, որքանով ժամանակ հետո և ի՞նչ տոկոսով կարող են շահույթ ապահովել: Հայաստան այժմ կարևոր առիթ ունի ներդրումային դաշտ ստեղծելու երկրում, քանի որոշ տարածաշրջանային երկրները, ինչպիսին են Լիբանանը, Թուրքիան, Եգիպտոսը, նվազ գրավիչ են, եթե չասենք՝ երբեմն նույնիսկ վանող են: Մյուս կողմից՝ Հայաստանը սկսել է ճանաչվել որպես գոյություն ունեցող երկիր: Այժմ հազարավոր զբոսաշրջիկներ Պարսից ծոցի երկրներից ընկալում են Հայաստանը որպես այցելուների համար գեղեցիկ ու հրապուրիչ երկիր: Մյուս կողմից՝ կարևոր է նշել, որ վերջին երկու-երեք տարում այս երկրների եկամուտը նվազել է: Նավթը 110 դոլար էր մեկ տակառը, հիմա 35-40 դոլարի սահմաններում է, հաջորդ տարիներին ամենաբարեբաստ պարագայում կարող է հասնել 60 դոլարի, եթե մրցակցության ու քաղաքական անհամաձայնությունների առանցքում եղած արտադրողները շարունակեն ինչ-որ նվազագույն չափով համակարգել իրենց ջանքերը: Այն պայմաններում, երբ եկամուտները կիսով չափ կրճատված են, մարդիկ  երկու անգամ ավելի երկար են մտածում ներդրում կատարելու հարցում: Երբ որ այստեղ հավելյալ դրամ կար մարդկանց մոտ, մենք մասնավոր հետաքրքրություն չցուցաբերեցինք ու ներդրումների կարկանդակից գրեթե չօգտվեցինք, հիմա, երբ շատ ավելի դժվար է նրանց ներգրավելը, արդյոք մենք կարո՞ղ ենք անել դա՝ ապավինելով լոկ մեր հին ու բոլորիս հայտնի ավանդական մոտեցումներին ու գործելակերպին: Ի՞նչ է փոխվել Հայաստանում, որ այս դժվար օրերին հնարավոր լինի այստեղի մարդկանց հրապուրել՝ Հայաստանում կատարեն ներդրումներ, մանավանդ որ, հենց իրենց երկիրը ինքնին մագնիսի պես օտար աղբյուրներից ներդրումներ է կենտրոնացնում, որոնց թվում՝ տասնյակ միլիոն դոլարների հասնող հայկական դրամագլուխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում