Saturday, 18 07 2026
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին

Որ դաշինքին կմիանա «Ժառանգությունը». կուսակցությունում տարակարծություններ են

«Առաջին լրատվական»– ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

-Պարոն Մարտիրոսյան, այսօր տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը: Ի՞նչ քննարկվեց փակ նիստում, արդյո՞ք օրակարգում դրված էր առաջիկա խորհրդարանական ընտրություններին միասնական, տարբեր քաղաքական ուժերի հետ դաշինքով մասնակցելու հարցը, թե՞ ոչ:

-Իհարկե, ակնհայտ է, որ այդ հարցն էր այսօր դրված, բնականաբար մենք պետք է քննարկեինք, թե այս պահին ինչ իրավիճակ է, որոշում կայացնելու խնդիր չկար այսօր, ընդամենը փուլային քննարկում էր, որովհետև վերջին ժամանակահատվածում ակտիվ շփումներ են եղել, և պետք է շարունակվեն այդ շփումները, դրա համար նախ որոշակի ինֆորմացիա տվեցինք վարչության անդամներին, լսեցինք նրանց կարծիքները: Շփումներ կան տարբեր հարթություններում, տարբեր խմբերի, տարբեր անձանց հետ, և վարչության անդամների կարծիքը շատ կարևոր էր:

-Ե՞րբ որոշում կկայացվի, կուսակցությունում կան տարաձայնություններ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափի հետ կապված:

-Տարաձայնություն չկա, կա տարակարծություն և դա շատ լավ է, հենց այդպես էլ պետք է լինի: Տարակարծությունը ոչ միայն վերաբերում է մասնակցության ձևաչափին, այլ նաև նրան, թե ում հետ կարելի է համագործակցել, ում հետ՝ ոչ: Ակնհայտ է մի բան, որ մեր կուսակցականների և վարչության համար գլխավոր խնդիրն այն է, որ ոչ թե «Ժառանգության» կուսացական հարցը լուծվի, այլ երկրում ծառացած խնդիրները լուծվեն: Այս իրավիճակի փոփոխության խնդիր կա, և դա կարող է տեղի ունենալ, եթե մենք համագործակցենք այլոց հետ: Խնդիրն այս մասին է, կուսակցականները ևս մեկ անգամ հաստատեցին իրենց այդ մոտեցումը, որ մենք շարժվում ենք համապետական խնդիրներ լուծելու ուղղությամբ: Մեզ համար դաշինքը միջոց է երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար:

-Կուսակցությունում կա նաև տարակարծություն, թե որ կուսակցության հետ գնալ ընտրությունների, մի մասը պատկերացնում է Գ. Ծառուկյանի գլխավորությամբ դաշինքի հետ մասնակցությունը, մյուս մասը՝ ՕՀանյան-Օսկանյան դաշինքի հետ համագործակցության ձևաչափով է պատկերացնում: Այս տեսակ խմորումնե՞ր էլ կան:

-Մեր կուսակցության ճնշող մեծամասնությունը լայն դաշինքի կողմնակից է, որի մեջ կլինեն նաև ձեր նշած անձինք և ոչ միայն նրանք, նաև «Ելքը», այլ միավորներ ևս, ՀԱԿ-ը՝ անկախ նրանից, որ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը մեզ համար ընդունելի չէ: Լայն դաշինք չստեղծվելու մասին ևս կուսակցությունում տարբեր մոտեցումներ կային:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում