Sunday, 12 07 2026
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած

Տարոն Մարգարյանը տնտեսվարողների աշխատանքը գնահատել է ոչ բավարար

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ անցկացվող «Երևանյան ամառ» ծրագրով անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում իրականացված աշխատանքների մասով աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ օգոստոսի 1-ից 16-ն ընկած ժամանակահատվածում քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատություններ է դիմել 1548 քաղաքացի, որոնցից 470-ն ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության: Ակցիայի շրջանակում նախատեսված բուժօգնության տարբեր ուղղություններով տասնյակ քաղաքացիներ ուղեգրվել են վիրահատության, որոնցից 16-ն արդեն վիրահատվել է:

«Մեր կողմից այս ակցիայի անցկացումը նպատակ ունի որոշակիորեն օժանդակելու հատկապես սոցիալապես խոցելի մեր համաքաղաքացիների առողջական խնդիրների կարգավորմանը: Թեև ակցիան ավարտվում է օգոստոսի 31-ին, բայց դա չի նշանակում, որ արդեն իսկ ուղեգրված քաղաքացիները համապատասխան բուժօգնությունը չեն ստանալու: Ուստի, խստորեն հետևեք, որպեսզի մեր բոլոր այն քաղաքացիները, ովքեր այս ակցիայի շրջանակում կդիմեն համապատասխան բուժօգնություն ստանալու համար և կուղեգրվեն նեղ մասնագիտական բուժզննման կամ վիրահատության, անպայման ստանան անհրաժեշտ բուժօգնությունը», – ընգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են նաև մշակութային միջոցառումները: Զեկուցվել է, որ վարչական շրջանների զբոսայգիներում և հանգստի գոտիներում կազմակերպվող միջոցառումները կշարունակվեն մինչև օգոստոսի 31-ը:

Սահմանված ժամանակացույցի համաձայն՝ շարունակվում են փողոցների և բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի 2013 թվականի տարեկան ծրագրով իրականացվող հիմնանորոգման և ընթացիկ նորոգման, ինչպես նաև փոսալցման և ճաքալցման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հսկողությունը՝ թերացումները բացառելու նպատակով:

Անշարժ գույք տնօրինողների կողմից իրենց օբյեկտների հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման և կանաչապատման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ այդ ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 85 վարչական արձանագրություն:

Տնտեսվարողների կողմից հարակից տարածքների բարեկարգման մասով պայմանագրային պարտավորությունները կատարելու ընթացքը ոչ բավարար գնահատելով՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել այդ ուղղությամբ ամենօրյա հսկողությունն ու համապատասխան քայլեր ձեռնարկել` ցանկալի արդյունքներ ապահովելու նպատակով:

Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ «Ավելի մաքուր Երևան» ծրագրով նախորդ շաբաթ սանմաքրման աշխատանքներ են իրականացվել «Եռաբլուր» պանթեոնի տարածքում, որին մասնակցել է շուրջ 1000 կամավոր, այդ թվում քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններն ու վարչական շրջանների աշխատակազմերը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նաև Երևանի ավագանու անդամներ: Հաշվի առնելով, որ առաջիկա շաբաթ օրը աշխատանքային է լինելու, քաղաքապետն առաջարկել է Արաբկիր վարչական շրջանում նախատեսված աշխատանքները կազմակերպել օգոստոսի 31-ին:

Հանձնարարվել է գույքագրել և սեղմ ժամկետում վերացնել մայրաքաղաքի կենտրոնական ու երկրորդական փողոցների, ինչպես նաև բակային տարածքների արտաքին լուսավորության համակարգում վթարների հետևանքով առաջացած թերությունները:

Զեկուցվել է, որ մայրաքաղաքի մանկապարտեզներում, մշակույթի տներում, արվեստի դպրոցներում և կրթական այլ հաստատություններում իրականացվող վերանորոգման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի:

Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ, նոր ուսումնական տարվան ընդառաջ, համապատասխան քայլեր են ձեռնարկվել բացառելու դպրոցներում դասագրքերի և ուսումնաօժանդակ այլ պարագաների վաճառքի դեպքերը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հավուր պատշաճի նախապատրաստվել հանրակրթական դպրոցներում Գիտելիքի օրվա միջոցառումների կազմակերպմանը:

Քաղաքապետը պատասխանատուներին նաև հանձնարարել է ՀՀ Անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին ընդառաջ համապատասխան աշխատանքներ տանել նախատեսված միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու և մայրաքաղաքի համապատասխան արտաքին ձևավորումն ապահովելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում