Friday, 10 07 2026
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է

Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը` Հրանտ Դինքին

Ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի նամակը ուղղված Հրանտ Դինքին:

Րաֆֆիի նամակը Հրանտին

Հավերժական հայրենակից,

Բոլորեց տասը տարին այն եղեռնաժամից, երբ թուրք չարագործը սառնասրտորեն քաշեց քո թիկունքին ուղղված զենքի ձգանը: Սակայն տասնամյա բացակայությունդ շատ ավելի ներկա կարելի է համարել, քան ոմանց ֆիզիկական ներկայությունը: Դա թերևս նրանից է, որ սերմանածդ գաղափարների հունդերը այս ամբողջ ընթացքում պտղավորվեցին և շարունակում եմ պտղավորվել բյուրավոր սրտերում ու մտքերում: Իսկ 1996-ին քո հիմնադրած երկլեզու «Ակօս» պարբերաթերթը նպատակ ուներ դառնալու և դարձավ թրքահայության խոսափողն ու իրավունքների պաշտպանը, հաշտարար օղակ երկու ժողովուրդների միջև:

Ողբերգականորեն ավարտված քո երկրային կյանքի իմաստը ժողովրդավարությանը, խոսքի ազատությանը, փոքրամասնությունների իրավունքներին և, հատկապես, Հայկական հարցին առնչվող խնդիրների արծարծումն էր մի երկրում, որտեղ երբեք չեն խախտվում ընդունված տաբուները: Դու մարտահրավեր նետեցիր պատմության աղճատված շարադրանքին, խիզախեցիր ծառայել իբրև կամուրջ հայերի ու թուրքերի միջև` երբեմն արգահատանքի թիրախ դառնալով երկու կողմից էլ: Բայց դա քեզ չվհատեցրեց, քանի որ քո հոգում խորն էր անթեղված Հայրենիքի նվիրական գաղափարը: Հայրենիք, որը բոլոր հայերին է պատկանում` իր ամեն մի թիզ հողով:

Քո մահը կոտրեց արգելված թեմաների բոլոր կարծրատիպերը` բեկումնային կետ դառնալով թուրքական հանրության մեջ և, առավելապես մտավորականության շրջանակներում, խթանեց Հայոց ցեղասպանությանն առերեսվելու, այդ օրակարգը քննարկելու մղումները: Իշխանությունների հալածանքներին ի տրիտուր` չլքեցիր պապենական օջախդ, որովհետև «դժոխքի կրակները» թողած` «պատրաստի դրախտում» հանգրվանելը հարիր չէր քո հիմնէությանը, մարտնչողի քո բնույթին: Որովհետև աստվածատուր առաքելությունդ «դժոխքը» «դրախտի» վերածելն էր:

Այդպես էիր 2007-ի չարաբաստիկ հունվարի 19-ին ինքդ բանաձևել քո հավատո հանգանակը վերջին հոդվածիդ մեջ, որը վերնագրված էր` «Հոգեվիճակս վախվորած աղավնու է նման»: Համոզմունք էիր հայտնում, որ ապրածդ հասարակության մեջ մարդիկ աղավնիների վրա չեն կրակում: Բայց հենց նույն օրը թուրք ազգայնականի արձակած գնդակը խոցեց մարդկության ցավերն ու մտահոգություններն իր մեջ ամբարած, բարությամբ ու արդարամտությամբ տրոփող սիրտդ:

Փա´ռք քո ազգանվեր գործին, քո բարի անվանը, որոնք կապրեն դարեդար, սիրելի Հրանտ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում