Monday, 13 07 2026
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան

Թուրքիան ուզում է պատ կառուցել սահմանին. ուղերձ Հայաստանին

Թուրքական լրատվամիջոցները գրել են, թե Թուրքիան, ըստ որոշ տեղեկությունների, պատրաստվում է պատ կառուցել Հայաստանի և Իրանի հետ սահմանին: Այդ տեղեկության համաձայն, Թուրքիայի պաշտպանության և ֆինանսների նախարարությունների նախաձեռնությամբ՝ նախատեսվում է պարսպապատել մասնավորապես հայ-թուրքական սահմանը Կարսի, Իգդիրի և Արդահանի կողմից: Պատ կառուցելու հիմնական շարժառիթը ահաբեկչության և մաքսանենգ ճանապարհով սահմանախախտումների դեմ պայքարն է

Մեկնաբանելով տեղեկությունը, թե որքանո՞վ է այն համապատասխանում իրականությանը, թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը նշում է, որ սա պաշտոնական հաղորդագրություն չէ, բայց տեղեկության սկզբնաղբյուրը թուրքական «Star» թերթն է, որն ունի իշխանամետ կողմնորոշում և արտահայտում է իշխանության տեսակետները:

%d5%a1%d5%b6%d5%a4%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab%d5%af-%d5%ab%d5%bd%d5%ba%d5%ab%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6

Իսպիրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նաև նկատեց, որ խոսքը ոչ թե զուտ Հայաստանի, այլև Թուրքիայի մյուս հարևանների՝ Սիրիայի, Իրանի, Վրաստանի հետ սահմաններին պատ կառուցելու մասին է: Ինչ վերաբերում է Հայաստանի հետ սահմանին պատ կառուցելու հնարավոր հեռանկարին, թուրքագետն ասում է, սա բավական տարօրինակ է, քանի որ Հայաստանը, ի տարբերություն Թուրքիայի այլ հարևանների, որևէ վտանգ չի ներկայացնում՝ ահաբեկչության կամ մաքսանենգության տեսանկյունից: Ամեն դեպքում, մեր զրուցակիցը կարծում է, որ թուրքական իշխանությունների այս քայլը կարող է քաղաքական ուղերձ լինել հայկական կողմին՝ Հայաստան-Թուրքիա չկարգավորված հարաբերությունների համատեքստում:

Անդրանիկ Իսպիրյան. – Հայտնի է, որ Թուրքիան Սիրիայի հետ սահմանին կառուցում է բետոնե պատ միգրացիան կանխելու, մաքսանենգության դեմ պայքարի և այլ խնդիրների համար: Իհարկե, պիտի շեշտենք, որ տեղեկությունը պաշտոնական չէ, բայց եթե ենթադրենք, որ այն համապատասխանում է իրականությանը, ապա վերջին տեղեկություններով՝ խոսքը վերաբերում էր Իրանին և Հայաստանին: Իրանի դեպքում կրկին հասկանալի է պատճառը. Իրանից Թուրքիա են ներկրվում հազարավոր տոննաների ապօրինի, մաքսանենգ դիզվառելիք, ապրանքներ: Թուրքիայի ամբողջ արևելյան հատվածում Իրանից ներկրված ապօրինի դիզվառելիքն են վաճառում՝ ավելացրած նաև ներկրվող մթերքները, և ընդհակառակը՝ Թուրքիայից էլ ինչ-որ ապրանքներ են տեղափոխում Իրան: Այս համատեքստում պիտի նշենք նաև քուրդ զինյալների շարժը:

Բայց Հայաստանի դեպքում անհասկանալի է պատ կառուցելու անհրաժեշտությունը, քանի որ Հայաստանի դեպքում որևէ շարժ չկա՝ ո՛չ կապված մաքսանենգության հետ, ո՛չ էլ մարդկային շարժ կա: Հայկական կողմը՝ Ռուսաստանի հետ համատեղ, բավական լավ հսկում է Հայաստանի սահմանը, և պարզապես տարօրինակ է Հայաստանի հետ սահմանին կառուցել պատ այն պարագայում, որ Թուրքիան որևէ վտանգ չի ունեցել Հայաստանից:

– Այսինքն՝ սա լրիվ իրական հեռանկար է, բայց ավելի շատ կապված է Թուրքիայի ընդհանուր քաղաքականության, ոչ թե կոնկրետ Հայաստանի հետ:

– Հայ-թուրքական հարաբերությունների հետ կարելի է կապել այն առումով, որ Հայաստանի հետ Թուրքիան չունի դիվանագիտական հարաբերություններ, չկա բաց սահման, ավելին՝ կա Ռուսաստանի ներկայությունը և հակառակորդ՝ ի դեմս Ռուսաստանի: Եվ պատ կառուցելը քաղաքական նշանակության ինչ-որ քայլ կարող է լինել, բայց ոչ ավելին, այսինքն՝ պատը եղած-չեղած՝ որևէ բան չի փոխվում: Պատ կառուցելը որևէ կապ չունի սահմանը բացելու կամ չբացելու հետ: Այդ նույն հայտարարության մեջ խոսք կա Հայաստանի և Վրաստանի սահմանակետերը արդիականացնելու մասին: Հայաստանի և Թուրքիայի միջև կան սահմանակետեր Մարգարայում, Գյումրիի հատվածում, և խոսքը միևնույն ժամանակ այդ մաքսակետերը արդիականացնելու մասին է: Հայաստանից բացի, նշվում է նաև Վրաստանի հետ սահմանային պատ կառուցելու մասին, որովհետև պատը ենթադրաբար պիտի կառուցվի Կարսում, Իգդիրում և Արդահանում, իսկ Արդահանի հիմնական սահմանը Վրաստանի հետ է:

– Դուք կարծում եք, որ պատի հնարավոր կառուցման հեռանկարը չի՞ ազդի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա:

– Կարծում եմ՝ սրա նշանակությունը զուտ քաղաքական է, ինչ-որ ուղերձ է, որովհետև իրենց ասելով՝ պատ է կառուցվելու սահմանի վտանգավոր հատվածներում, ոչ թե սահմանն է փակվում: Եթե հայտարարվեր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանադռներն են փակվում, դա արդեն լուրջ նշանակություն կունենար: Այս դեպքում, ավելին, խոսք է գնում սահմանադռների, մաքսակետերի արդիականացման մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում