Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս գալու ժամանակ և դրանից հետո ստիպված կլիննի եվրոպական բլոկին վճարել մոտ 50-60 մլրդ եվրո նախկինում կնքված համաձայնագրերով՝ պարզել է Sky News հեռուստաալիքը ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով։
Ինչպես նշել են հեռուստաալիքի բարձրաստիճան աղբյուրները ԵՄ-ում, երկրի կողմից տասնյակ միլիարդավոր եվրոների վճարման հարցը կլինի առաջնայիններից մեկը Թերեզա Մեյի կառավարության հետ բանակցությունների օրակարգում՝ ԵՄ-ից դուրս գալու գործընթացի մեկնարկից հետո, որը ծրագրված է 2017 թվականի մարտին։
Brexit-ի հարցով ԵՄ գլխավոր բանակցորդ Միշել Բարնիեն նախկինում նույնպես այդ թիվն է հիշատակել՝ նշում է Sky News-ը։









































